Մոլդովան արգելել է Պուտինի մուտքը երկիր. վարչապետ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչենը TV8-ին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին արգելվել է մուտք գործել երկիր։ Այս մասին գրում է novayagazeta.eu-ն:
Ռեչանը ասել է, որ Մոլդովայում կա Ռուսաստանի քաղաքացիների «սև ցուցակ», որոնք չեն կարողանա մուտք գործել երկիր։ Միաժամանակ վարչապետը մանրամասնել է, որ որոշ պաշտոնյաներ տեղեկանում են այդ ցանկում ընդգրկված լինելու մասին միայն այն ժամանակ, երբ փորձում են մուտք գործել Մոլդովա։
«Ինչ-որ պահի մենք կկազմենք հրապարակային ցուցակ, բայց այս պահին այն մեխանիզմը, որն այսօր գործում է, բավարար է։ Ես չգիտեմ, թե արդյոք անհրաժեշտ է պետական ռեսուրսներ ծախսել հրապարակային ցուցակ կազմելու վրա», - ասել է Ռեչանը:
Նա հավելել է, որ «ոչ ոք, ով պետք է երկիր մուտք չգործեր, չի մտել»։
«Մենք կփակենք բոլոր նրանց բերանները, ովքեր քարոզում և պատերազմ են սերմանում», - ասել է Ռեչանը: