ԱՄՆ-ը սկսել է Սուդանից իր քաղաքացիների տարհանումը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուրբաթ օրը Միացյալ Նահանգները սկսել է ամերիկացիների տարհանումը Սուդանից, հայտնում է The New York Times-ը։
«Շուրջ 300 ամերիկացիներով ավտոբուսների շարասյունը ուրբաթ ուշ երեկոյան դուրս է եկել Սուդանի մայրաքաղաքից և շարժվում դեպի Կարմիր ծով: Սա Միացյալ Նահանգների առաջին փորձն է տարհանել իր քաղաքացիներին երկրից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ԱՄՆ զինվորականները երթուղու երկայնքով անօդաչու սարքերի միջոցով վերահսկում են հնարավոր սպառնալիքները։
Իր հերթին, Al-Jazeera-ն, հղում անելով բրիտանական իշխանություններին, հայտնում է, որ բրիտանացիների տարհանումն էլ կավարտվի շաբաթ օրը։ Ապրիլի 25-ից Մեծ Բրիտանիան ընդհանուր առմամբ տարհանել է 1573 քաղաքացու։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



