«Շրջափակումը շարունակվում է տարբեր ձևաչափերով». Ռուբեն Վարդանյան
BLOG«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
1991 թվականին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չէր։ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն արդեն հանրաքվե էր անցկացրել և դուրս եկել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից։
Հետևաբար, մենք կարող ենք անվերջ վիճել տարբեր իրավագիտական ձևակերպումների շուրջ, բայց հիմնական խնդիրն այն է, որ այն մարդիկ, որոնք 1988 թվականին սկսեցին Հայաստանին միանալու և ԼՂԻՄ-ի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու շարժումը, առ այսօր շարունակում են իրենց պայքարը և համարում են, որ ոչինչ չի փոխվել։ Եվ չնայած բոլոր դժվարություններին ու խնդիրներին, այդ թվում՝ այս տարիների ընթացքում հանդիպած խոչընդոտներին, ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի, իրավունք ունի որոշելու սեփական ապագան։
Այս իմաստով բոլոր իրականացված գործողությունները՝ հանրաքվեն, բարձրագույն խորհուրդների որոշումները իրավական առումով հիմնավոր են, բացարձակապես լեգիտիմ իրավունք են մեզ տալիս որոշելու սեփական ապագան:
Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին խոսել եմ RTVI միջազգային հեռուստաընկերության «Новые итоги» ծրագրի շրջանակներում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



