Ուզբեկստանում Սահմանադրության հանրաքվե է անցկացվում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 30-ին, Ուզբեկստանում անցկացվում է Սահմանադրության տեքստում փոփոխությունների հանրաքվե, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Ուզբեկստանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուզբեկստանի նոր սահմանադրության հանրաքվեն մեկնարկել է տեղական ժամանակով՝ 08։00-ին։
Մինչ քվեարկությունը սկսելը՝ ընտրատեղամասերում երաժշտություն է հնչել։ Տեղամասային հանձնաժողովների անդամները դիտորդների ներկայությամբ կնքել են քվեատուփերը։ Այնուհետ հնչել է Ուզբեկստանի օրհներգը, և ընտրատեղամասերը բաց են հայտարարվել։
Ընտրատեղամասերում դրված է գործող Սահմանադրությունը և Հիմնական օրենքի նոր տարբերակի նախագիծը, ինչպես նաև առաջարկվող տարբերակի վերաբերյալ 100 հարց ու պատասխանի ժողովածու։
Համապետական քվեարկության քվեաթերթիկը պարունակում է միայն մեկ հարց. «Դուք ընդունո՞ւմ եք «Ուզբեկստանի Հանրապետության Սահմանադրության մասին» Ուզբեկստանի Հանրապետության սահմանադրական օրենքը», որին պետք է պատասխանել «այո» կամ «ոչ»:
Տեղադրվել են Սահմանադրության առաջարկվող խմբագրության առանձին դրույթներով և փաստաթղթի նախագծի ամբողջական տեքստով ստենդեր։
Որոշ ընտրատեղամասեր պատրաստել են հանրաքվեի տարբերանշանով գլխարկներ և շապիկներ առաջին անգամ քվեարկող երիտասարդների համար։
Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկու լեզվով հրապարակվել է «Սա իմ Սահմանադրությունն է» պորտալում 2022 թվականի հունիսի 25-ին։