Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 1-ի կապակցությամբ
BLOGԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի և Արցախի սիրելի՛ հայրենակիցներ,Սիրով շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։ Վերջին մի քանի տարիներին մեր երկրին բաժին հասած դժվարությունները՝ 44-օրյա պատերազմը, ներքաղաքական վայրիվերումները, ստեղծել են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը ես տեսնում եմ բացառապես մեր բոլորիս միասնական աշխատանքի և սրտացավ վերաբերմունքի դրսևորման մեջ։
Այո՛, մեր երկիրն այսօր կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ, բայց դրանք հնարավոր է հաղթահարել ամենօրյա աշխատանքով ու հայրենիքի բարեկեցությանն ուղղված նվիրումով, նոր աշխատատեղերի ստեղծմամբ ու տնտեսության զարգացմամբ։
Ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում և շարժվում եմ հենց այդ ուղղությամբ։
Այսօր էլ, դժվարին այս պայմաններում, ես շարունակում եմ կառուցել, աշխատատեղեր ստեղծել ու կոչ եմ անում մեզ բոլորիս միասնաբար լծվել հայրենիքի շենացման գործին։
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել արդեն շուրջ 4 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր անգամ ծանրագույն այս իրավիճակում շարունակում են կառչած մնալ իրենց հող ու ջրին, աշխատում են ու չեն հուսահատվում, պայքարում են իրենց պատմական հայրենիքում ապրելու սրբազան իրավունքի համար։
Այնպես որ, ևս մեկ անգամ շնորհավորելով ստեղծարար ու տաղանդավոր հայ ժողովրդին Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ բոլորիս ազգանվեր աշխատանքով կառուցվող հայրենիքը լինի ապահով ու բարգավաճող։
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս...
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



