«Այլևս երբեք հեշտ չի լինելու»․ Իննա Խոջամիրյան
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դերասանուհի Իննա Խոջամիրյանն ինստագրամյան իր էջում հետևորդների հետ հարցուպատասխան է կազմակերպել, որի շրջանակում պատասխանել է հետևորդների մի շարք հարցերին։
Իննան տեղեկացրել է, որ 8 ամիս է ինչ հրաժարվել է մսից, իսկ հետևորդները հետաքրքրվել են՝ ինչն է պատճառը։
«Հրաժարվել եմ միայն մսից, բայց գիտակցաբար չեմ եկել այդ որոշմանը, քանի որ շատ մսակեր եմ եղել։ Մի օր ուղղակի անհասկանալի բան տեղի ունեցավ և ուտելու պահին զզվեցի ու տպավորություն էր, թե առաջին անգամ եմ գիտակցում, որ մեռած կենդանի եմ ուտում։ Բացատրելու բան չի, բայց 8 ամիս է չեմ կերել, չնայած վերջերս սկսել եմ մեկ–մեկ ուտել ստիպողաբար, բայց առանց մսի տանջվում եմ»,– պատասխանել է նա։
Հետևորդները նաև հետաքրքրվել են՝ արդյո՞ք հեշտ է Իննային։
«Չէ․․․ ու երբեք էլ հեշտ չի լինելու»,– գրել է նա։