Սիրիայում գործողության նախապատրաստման շրջանակում Ռուսաստանը Հմեյմիմ օդանավակայան է տեղափոխել գրեթե 14 հազար տոննա բեռ
INTERNATIONAL NEWSՌուսական ռազմափոխադրող ավիացիան ավելի քան 280 թռիչք է իրականացրել Սիրիայում, գրեթե 14 հազար տոննա բեռ է տեղափոխվել: Այդ մասին հայտնել է ռազմատիեզերական ուժերի գծով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Կլիմովը:
Նրա խոսքով, Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հմեյմիմ օդանավակայանի ենթակառուցվածքի նախապատրաստման շրջանակում Իլ-76 եւ Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռների անձնակազմերի կողմից ավելի քան 280 թռիչք է իրականացվել եւ տեղափոխվել է 13 հազար 750 տոննա բեռ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: www.ria.ru
Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 30-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքի հիման վրա Ռուսաստանը սկսեց կետային ավիահարվածներ հասցնել ՍԱՀ-ի տարածքում ահաբեկիչների օբյեկտներին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



