Ավետիք Չալաբյանը միանում է Արցախում տեղի ունեցող ստորագրահավաքին
BLOGՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Ինչպես շատերդ տեղյակ եք, այս օրերին Արցախում ստորագրահավաք է ընթանում՝ ուղղված Արցախի շրջափակման և էթնիկ զտումների քաղաքականության դեմ: Թեև միայն ստորագրահավաքներով այդպիսի հարցերը բնավ չեն լուծվում, սակայն սա նվազագույնն է, որ մեզնից յուրաքանչյուրս կարող ենք անել:
Խնդրում եմ մի քանի րոպե ժամանակ հատկացնեք, և ձեր բողոքի ձայնը միացնեք ընդդեմ Արցախի շրջափակման: Սա նաև ուղերձ է Հայաստանի գործող իշխանությանը, որ մենք նրանից իրական սպասելիք ունենք՝ պաշտպանելու մեր հայրենակիցների կյանքը և հիմնարար իրավունքները: Կանխավ շնորհակալ եմ բոլոր արձագանքողներին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



