Թուրքիայում հավանական է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը. լրատվամիջոցներ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայում ընտրությունների առաջին փուլով ավարտվելու հավանականությունը 50%-ից էլ քիչ է, գրում է Hürriyet թերթը։
Նշվում է, որ երկու գլխավոր թեկնածուների ձայների տոկոսները շատ մոտ են, հավանական է քվեարկության երկրորդ փուլ։ Այս ֆոնին արտասահմանում Թուքրիայի քաղաքացիների քվեարկությունը սպասվածից շատ ավելի որոշիչ կլինի, կարծում են վերլուծաբանները։
Միևնույն ժամանակ Էրդողանի ամենահավատարիմ հետևորդները Թուրքիայի ընտրություններին ընդառաջ վերանայում են իրենց հավատարմությունը, գրում է Bloomberg-ը։
Մոսկվայի համար ձեռնտու է, որ Էրդողանը մնա Թուրքիայի նախագահ, բայց եթե նա հաղթի գալիք ընտրություններում, նա ստիպված կլինի բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ, ավելի վաղ Լուրերի դաշնային ծառայությանը տված հարցազրույցում ասել է թուրք քաղաքագետ Իքբալ Դուրեն։
Նշենք, որ մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում առաջատար թեկնածուներ են համարվում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և ընդդիմության միակ թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն: