Սոֆի Մխեյանի ու Քրիստինե Պեպելյանի հաշտությունը, Բրյունետի մեկնումն ու առաջին փորձը «Եվրատեսիլ»-ում, եւ ինստագրամյան մյուս իրարանցումները
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ հայտնիների ինստագրայան էջերն ամեն շաբաթ ակտիվանում են նոր թափով՝ ակտիվացնելով նաեւ հանրային քննարկումներն այս կամ այն հրապարակման շուրջ։ Նախորդ շաբաթ ամենամեծ քննարկման թեման տվեց Նազենի Հովհաննիսյանը։ Հաղորդավարուհին իր «Կամուրջներ» ծրագրում զրուցել է Քրիստինե Պեպելյանի հետ, այնուհետեւ հրապարակել տեսանյութեր, որոնցում տարիներ առաջ կոնֆլիկտի մեջ ներառված երգչուհիներ Քրիստինե Պեպելյանն ու Սոֆի Մխեյանը միասին են՝ հաշտ եւ ուրախ։ Նազենին Քրիստինեի հետ լուսանկար է հրապարակել, շնորհակալություն հայտնել երգչուհուն՝ վստահված զրույցի, իսկ ընթերցողներին՝ հաղորդումը դիտելու եւ սիրո ու ջերմության համար։ Նա առանձնահատուկ երջանկությամբ է մոտեցել Սոֆիի ու Քրիստինեի հանդիպմանը։ Հաղորդավարուհին գրել է,-«Ամենից շատ ստուդիայում էի հուզվել... երեխեքի հետ ու Սոֆիի երգը երգելիս... ու երբ այսքան տարի անց երկու ընկերուհի, վերջապես, նորովեցին: Տա Աստված՝ երազները կատարվեն»։
Գալիք շաբաթ կարեւոր երաժշտական իրադարձություն կա, որին մասնակցում է նաեւ Հայաստանը։ Իհարկե, խոսքը «Եվրատեսիլ»-ի մասին է, որին այս տարի Հայաստանը ներկայացնում է Բրյունետը։
Երգչուհին օրերս մեկնել է Լիվերպուլ, որտեղ էլ կայանալու է մրցույթը։ Երեկ հայ երգչուհին ունեցել է իր՝ եվրատեսիլյան առաջին փորձը։ Բրյունետը ելույթ է ունեցել դիզայներ Նարեկ Ջանգիրյանի հեղինակած սպիտակ զգեստով, որն առանձնահատուկ է հայկական գորգի զարդանախշերով եւ զգեստն ամրացնող պարաններով։ «Եվրատեսիլ»-ի էջը կիսվել է մանրամասներով։
Մինչ Բրյունետը փորձում է նվաճել «Եվրատեսիլ»-ը, «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանն իր ժամանակն է վայելում փոքրիկ դստեր հետ։ Երգչի դուստրը՝ Սոֆիան, լույս աշխարհ է եկել փետրվարի 14-ին։ Երեկ Վլադիմիրը հետեւորդներին ցուցադրել է դստեր հետ լուսանկար, որը հրապարակել է Instagram-ի Story բաժնում։
Արմինկան նոր լուսանկար է հրապարակել ու հետեւորդների հետ կիսվել իր խոհերով։ Երգչուհին նշել է, որ այս տարին իր համար առանձնահատուկ է ու շատ կարեւոր։ «Դժվար է հավատալ, բայց այս տարի լրանում է
իմ 50, իսկ իմ բեմական գործունեության՝ 30 տարին: Մի մեծ երազանք ունեմ, որը տարիների խորքից եկել ու հենց այս տարի իրագործվելու իր բաղձալի հերթին է սպասում: Ձեր սերն ու աջակցությունն են ինձ համար խթան լինելու: Միայն մի բան՝ ասեք, որ ինձ հետ եք»,-գրել է երգչուհին։