Նախկին Եվրոկոմիսար. Ուկրաինան ճիշտ ուղով է զարգանում
INTERNATIONAL NEWSՈւկրաինան ճիշտ ուղով է զարգանում: Այդ մասին Չեխիայի Հանրային հեռուստատեսության եթերում ասել է ԵՄ-ի ընդլայնման եւ բարիդրացիության հարցերով նախկին կոմիսար Շտեֆան Ֆյուլեն:
Նրա խոսքով, ուկրաինական տնտեսությունը նորից սկսել է շունչ հավաքել, երկրի արեւելքում մարտերը մարել են, իսկ Մինսկյան համաձայնագրերը դանդաղորեն իրագործվում են: Միաժամանակ չեխ քաղաքական գործչի կարծիքով, 2016-ին Կիեւի կառավարությունն առաջվա նման կենսական կարեւորության խնդիրներ պիտի լուծի, հատկապես ապաօլիգարխացման եւ կոռուպցիայի դեմ պայքարի, տեղեկացնում է «Գերմանական ալիք» ռադիոկայանը:
Շտեֆան Ֆյուլեն 2010-ից 2014-ին զբաղեցրել է ԵՄ-ի ընդլայնման եւ բարիդրացիության հարցերով կոմիսարի պաշտոնը` լինելով Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի նախապատրաստման պատասխանատու անձանցից մեկը



