Ինչո՞ւ են ՌԴ-ում պաշտոնազրկում գեներալներին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանում գեներալներին աշխատանքից ազատում են Ուկրաինայի հետ պատերազմի խնդիրների պատճառով։
Մասնավորապես, ռուսական բանակը չունի բավարար զինամթերք, ինչը ղեկավարության մեջ հանգեցնում է տարաձայնությունների, ասվում է բրիտանական հետախուզության նոր զեկույցում։
Զեկույցում անդրադարձել են ՌԴ պաշտպանության փոխնախարար Միխայիլ Միզինցևի՝ օրերս տեղի ունեցած հրաժարականին, ով պատասխանատու էր ռուսական զորքերի նյութատեխնիկական ապահովման համար։ Միզինցևն այս պաշտոնը զբաղեցրել է ընդամենը ութ ամիս։
Ռուսական սոցիալական ցանցերը վերլուծելուց հետո փորձագետները եկել են այն եզրակացության, որ Միզինցևի հրաժարականը ցույց է տալիս ռուսական բանակի նյութատեխնիկական ապահովման հետ կապված խնդիրները և զինամթերքի պակասը։
Սա հանգեցնում է ներքին տարաձայնությունների, առաջին հերթին՝ ՌԴ ՊՆ-ի և Վագներ ռազմական մասնավոր ընկերության միջև։
ՌԴ պաշտպանական արդյունաբերությունը դեռևս չի համապատասխանում պատերազմի արդի պահանջներին, եզրակացնում է բրիտանական հետախուզությունը։