Yerevan, 18.April.2026,
00
:
00
BREAKING


«Նա այնքան հզոր ուժ ունի, որ չի թողնում զգալ իր ֆիզիկական բացակայությունը, հենց ինքն էլ մեզ ապրեցնում է». Պարույր Հարությունյանը հերոսացել է Հադրութում․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Պարույրը երկու քույրերի կրտսեր եղբայրն է: Տաթևը, որի հետ տարիքային տարբերությունը երկու տարի է, վերհիշում է, թե ինչպիսին էր եղբայրը մանկության տարիներին:

«Շատ ամաչկոտ էր, բարի, շուտ հուզվում էր: Երբ հանդեսներ էին լինում, հուզվում էր բեմի վրա: Հետագայում ընտրեց թատերական ուղին, որը չէր համընկնում իր տեսակի, իր մանկության հետ: Փոքր տարիքում իմ սերն ու ջերմությունն իր հանդեպ այլ էր, չնայած մեր տարիքային տարբերությունն այնքան էլ մեծ չէ, սակայն իրեն մշտապես որպես շատ փոքր երեխա եմ վերաբերվել: Պարույրին այնքան շատ էի սիրում, որ անգամ երազներումս տեսնում էի, թե իրեն գողանում են, հետո հետ բերում: Արթնանում էի, հասկանում, որ երազ է, և ուրախանում էի: Միշտ մեջս վախ կար, որ իրեն ինձանից պիտի տանեն: Ցավոք, իրականություն դարձավ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Տաթևը՝ Պարույրի քույրիկը:

Նրա խոսքով, եղբայրը դպրոցում լավ չի սովորել, չնայած, որ անասելի խելացի էր: «Համարյա թե դպրոց չէր գնում, մայրիկը բարկանում էր, դասղեկը զանգահարում էր, ասում, որ չի ներկայացել դասերին: Երբ մայրիկը հարցնում էր, թե ինչու դպրոց չի գնում, պատասխանում էր՝ դպրոցում ինձ ի՞նչ են սովորեցնում: Նարնջագույն և կանաչ հանրագիտարաններն անգիր գիտեր, ամեն ինչից տեղեկացված էր: Ես ու քույրիկս մասնակցում էինք ինչ-որ դասընթացի մի նոր բան սովորելու համար, գալիս էինք տուն, պատմում, որ նաև սերտիֆիկատ պետք է ստանանք, Պարույրն ասում էր՝ մարդ էլ գնա, գումար տա, դասընթացների մասնակցի: Իր պարագայում չկար մի թեմա, ոլորտ, որից ինքը տեղյակ չլիներ»,-նշում է զրուցակիցս:

Իսկ հետո արդեն եկավ մասնագիտական ընտրության ժամանակը. «8-րդ կամ 9-րդ դասարանում էր, իր ընկերները՝ Նորայրը և Անդրանիկը, թատերական խմբակ էին հաճախում, Պարույրին նույնպես իրենց հետ տարան: Սկսեց հաճախել դասերին ու հասկացավ, որ դա իրենն է: Հետո ընդունվեց Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ռեժիսուրայի բաժինը, ընդ որում՝ անվճար»: Ուսումն ավարտելուց հետո Պարույրը մեկնում է ժամկետային զինծառայության: 2016-2018 թթ. ծառայում է Արցախում՝ Հադրութում: «Հադրութի ամեն անկյունը գիտեր: Իր բանակային կյանքից մեզ ոչինչ չի պատմել, բայց, ինչպես հասկանում ենք, աչքի է ընկել ծառայության երկու տարվա ընթացքում: Ինքը շատ փակ էր, շատ բաներ հետագայում իմացել ենք իր ընկերներից: Զորացրվելուց հետո 2018 թ.-ի նոյեմբերից աշխատում էր Artn TV Station ընկերությունում՝ որպես «Անիի գաղտնիքը» ֆիլմի ռեժիսոր։ 2019-2020 թթ. աշխատել է «Բումբումիկ» ընկերությունում՝ որպես խաղավար։ Ցանկանում էր մանկապարտեզ բացել և միշտ շփվել փոքրիկ երեխաների հետ: Տարբերվում էր իր խելքով, մտավոր կարողություններով: Երբ իրեն հարցնում էինք, թե ինչո՞ւ է շարունակում խաղավար աշխատել, ինչո՞ւ չի փոխում աշխատանքը, իր պատասխանը մեկն էր՝ «դուք կարո՞ղ եք 30 րոպեում միանգամից 15 երեխայի ուրախացնել»։

Պարույրը պատերազմի դաշտ կամավոր է մեկնել: «Սեպտեմբերի 27-ին արթնացա, լուրերից միանգամից հասկացա, որ պատերազմ է սկսվել: Գնացի եղբորս մոտ, վստահ էի, որ լսել է պատերազմի լուրը և գնալու է: Հայրիկս, ես ու տատիկս էինք տանը, մայրիկս աշխատանքի էր: Չգիտես, թե ինչու, եղբայրս որոշել էր մեզ համար նախաճաշ պատրաստել, ինքն իմ հուշերում այդ կերպարով է՝ սրբիչն ուսին, գազօջախի մոտ կանգնած: Մոտեցա իրեն, ասացի՝ գիտե՞ս, որ պատերազմ է, քմծիծաղ տվեց, կարծես ասեր՝ եթե ես չիմանամ, էլ ո՞վ իմանա: Տանից դուրս եկան, հայրիկիս հետ նույն տեղում էին աշխատում, այն մտքով, որ այդ օրը պետք է աշխատանքի գնա, քանի որ շատ պատվերներ ուներ: Աշխատավայրում արդեն չեղարկել էր բոլոր պատվերները, ասել՝ մերոնց չասեք, հետո եկել տուն, վերցրել է պայուսակն անհրաժեշտ իրերով և, առանց մեզ հրաժեշտ տալու, գնացել: Ճանապարհից զանգահարել է ու ասել, որ պատերազմ է գնում»:

Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 14-ը ընտանիքը Պարույրի հետ կապի մեջ է եղել: «Եղել է Ակնայում, Ջրականում, Հադրութում: Հերոսացել է հոկտեմբերի 17-ին՝ Հադրութում, մենք այդ օրն ենք նշել, քանի որ հոկտեմբերի 15-ին և 16-ին իրեն տեսել են: Իր մարմինը մեզ են տվել 10 ամիս և չորս օր հետո: ԴՆԹ-ն այդ ժամանակ է հաստատվել: Այդ տասն ամսվա ընթացքում և մինչ օրս ինքը երազների միջոցով անընդհատ ասում է, որ հետ է գալու: Առողջական խնդիր ուներ, բայց մինչև ժամկետային զինծառայության մեկնելը Նարեկ գրքով եկեղեցում փրկվեց: Իր պատմությունն անմիջական կապ ունի այդ գրքի հետ: Երբ եղբայրս պատերազմ մեկնեց, մայրիկս Նարեկը դրեց եղբորս բարձին՝ ասելով. «Թող իր գիրքն իրեն պահի, մինչև հետ կգա»: Մինչ օրս երազների միջոցով Պարույրն ասում է, որ գիրքն իրեն պահել է, ողջ է ու հետ է գալու: Երազների միջոցով ուղղորդում է լինել նաև այնպիսի տեղերում, որտեղ երբ գնում եմ, իմանում եմ, որ Նարեկ անվանումով մատուռներ կան: Նա շատերի երազներում է հայտնվում, նաև այնպիսի մարդկանց, որոնք իմ եղբորը չեն ճանաչել: Վստահ եմ, որ մի օր ստանալու ենք մեր հարցերի պատասխանը, երբ տղաները վերադառնան: Եռաբլուրի այն հատվածում, որտեղ իմ եղբայրն է, բոլոր տղաների հարազատները սպասում են իրենց որդիների վերադարձին, նրանց ընտանիքներին տղաների մարմինները ևս մի քանի ամիս անց են փոխանցել»:

Զրույցի ընթացքում Տաթևն ասաց՝ «եթե հնարավոր է, նյութի մեջ չգրեք «Պարույրը զոհվել է, նահատակվել կամ անմահացել», այլ գրեք` հերոսացավ»: Երբ զրույցն ավարտեցինք, հասկացա, թե ինչու. չէ՞ որ ընտանիքը սպասում է որդու վերադարձին, ինչպե՞ս ասեն, թե նա զոհվել է: Հադրութում Պարույրը բավականին մեծ խմբում է եղել. «Հոկտեմբերի 14-ին պայմանավորվել են, որ պետք է վերադառնան: Քանի որ եղբայրս Հադրութում էր ծառայել, ճանապարհը հստակ իմացել է: Տղաներից մեկի հետ գծել են ճանապարհը, որ նահանջեն: Առավոտյան խումբն արթնացել է և տեսել, որ 16 հոգին չկան, այդ թվում՝ Պարույրը: Պարզվել է, որ իրենք գնացել են գրավված տարածքները: Մնացած տղաները վերադարձել են: Ստացվում է, որ ինքը փրկության ճանապարհը գտել է, բայց որոշել է հետ չգալ: Բայց մի օր կգա, մի օր հենց ինքը կտա բոլոր հարցերի պատասխանները»:

Պարույրի մասին նաև գիրք է գրվել՝ «Խենթ հայրենասերը». «Սկզբում անդրադարձ է կատարվում պատերազմին, իսկ վերջին հատվածում եղբորս հեղինակած ստեղծագործություններն են: 2013 թ.-ից նա ստեղծագործել է: Այն ժամանակ, երբ ընթերցում էինք իր գործերը, դրանց իմաստը չէինք հասկանում, հիմա, երբ կարդում ենք, հասկանում ենք, որ ամեն ինչ գրվել է այս օրերի մասին, նա ամեն ինչ շատ ավելի շուտ է հասկացել, քան մենք: Այսօր ապրում ենք այն, ինչ նա գրել է իր տողերում: Այդ գրքից նվիրել եմ ընկերներիս, բոլորն ասում են՝ մեր ամեն օրը սկսվում է գրքին նայելով, դրան ձեռք տալով, որպեսզի օրը հաջող անցնի: Հայտնվում է անծանոթների երազներում, ուժ տալիս նրանց, որ հաղթահարեն բարդ օրերը»: Հիմա Պարույրի ուղարկած նշաններն ու նրան երազում տեսնելը ուժ է տալիս ընտանիքին առաջ շարժվել: Տաթևն ասում է՝ երբեք չեն մտածել, որ կարող են առանց Պարույրի ապրել:

«Միշտ բոլորին ասում եմ՝ ամենաշատը ես իմ եղբորն եմ սիրել ու սիրում, ինքը բարության մարմնացում էր, մի ուրիշ աշխարհ, նրա նման երկրորդը չկա: Երբեք որևէ առիթով չենք վիճել: Երբ իրենից լուր չունեինք, չէի պատկերացնում, թե ինչպես ենք կարողանալու առանց իրեն ապրել: Ամեն անգամ, երբ տխրում ենք, մի նշան է տալիս կամ երազում գալիս, փաթաթվում, գրկում, մեզ ուշքի բերում, մի բառ ասում ու նորից գնում: Նա այնքան հզոր ուժ ունի, որ չի թողնում զգալ իր ֆիզիկական բացակայությունը, ինքն ամենուր է: Հենց ինքն էլ մեզ ապրեցնում է»:

Հ. Գ. - Պարույր Հարությունյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers