Yerevan, 15.February.2026,
00
:
00
BREAKING


Մեքենաներից գողություններ անող երկու հանցախումբ է ձերբակալվել. Դեպքի վայրից դիմել էին փախուստի, սկսվել էր հետապնդում

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակիչ, 49-ամյա մի տղամարդ և նրա 41-ամյա երևանցի ընկերը Էրեբունի վարչական տարածքում կայանված մեքենաներից կատարում են գողություններ:

Ոստիկանությունից  հայտնում են, որ տեղեկություն կար նաև, որ գիշերները նրանք գործի են դուրս գալիս երևանցու «Օպելով»: Խնդիրն այն էր, որ նրանց հարկավոր էր բռնել հանցագործության պահին` իրեղեն ապացույցը ձեռքներին:

Ապրիլի 20-ի առավոտյան ժամը 5-ին Էրեբունու փողոցում նկատելով հիշյալ «Օպելը»՝ Էրեբունու քրեական հետախույզները մոտեցան մեքենային: Սակայն վարորդը դիմեց փախուստի` չխնայելով ո՛չ իր, ո՛չ էլ ոստիկանների մեքենաները:

Քրեական հետախույզներն օգնության կանչեցին պարեկներին, և օգնությունը չուշացավ: Երևանի քաղաքապետարանի մոտ, փախուստի երկրորդ, բայց այս անգամ՝ անհաջող փորձից հետո վարորդն ու ուղևորը ձերբակալվեցին և, մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին ոստիկանության Էրեբունու բաժին: Բաժնում նրանք խոստովանեցին, որ այդ օրը Ավանեսովի փողոցում մի «Մերսեդեսից» հանել-տարել են զույգ լուսարձակներն ու թարթիչները և դիմացի թափարգելը, իսկ Էրեբունու փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենայի բաքից քաշել են վառելիքը: Փորձել էին գողանալ նաև համարանիշերը, բայց չէր ստացվել:

Գողացված ավտոմասերը հայտնաբերվել են «Օպելի» բեռնախցում: Տուժած քաղաքացիներից ընդունվել են հաղորդումներ:

Երևանցի վարորդը նաև հայտնել է, որ այս տարվա տարբեր օրերի մայրաքաղաքի Արցախի պողոտայում, Էրեբունու փողոցում և Նուբարաշենում մեքենաներից ավտոմասեր է գողացել:

Այս դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջոցառումները շարունակվում էին, երբ Էրեբունու քրեական հետախույզները ստացան նոր տեղեկություն: Դարձյալ խոսքը մեքենաներից գողությունների մասին էր: Հերթական օպերատիվ տեղեկությունն իրացվեց ապրիլի 30-ին: Առավոտյան ժամը վեցին մոտ Բագրատունյաց փողոցում ոստիկանները ձերբակալեցին երեք երիտասարդի և, «Օպել» մեքենայով հանդերձ, տեղափոխեցին բաժին: Երկուսը 21 տարեկան են, մեկը` 27: Նրանք խոստովանեցին, որ վերջին երկու ժամվա ընթացքում Եղիշե Թադևոսյան փողոցի մի բակում հանել-տարել են «Մերսեդեսի» լուսարձակները, իսկ Բագրատունյաց փողոցում կայանված «Կիայից»` թարթիչներով լուսարձակներն ու մարտկոցը:

Պարզվել է նաև, որ երիտասարդներից երկուսը ապրիլի սկզբներին Արցախի պողոտայի բակերում կայանված մի «Մերսեդեսից» գողացել են լուսարձակները, կողային հայելիներն ու շարժիչի դետոնային ցուցիչը, իսկ մեկ այլ «Մերսեդեսից»` լուսարձակները: Նրանց թեթև ձեռքով թալանվել էր նաև Խաղաղ Դոնի փողոցի բակերում կայանված երկու «Մերսեդես»: Այս դեպքով ևս Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Գողության այս տեսակի կանխարգելման ոստիկանական տարաբնույթ միջոցառումները նույն հետևողականությամբ շարունակվում են ամենօրյա և շուրջօրյա ռեժիմով:

Աղբյուր

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive