Երևանը պետք է դառնա համայն հայության մայրաքաղաքը․ Մանե Թանդիլյան
POLITICS«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․
Երևանը պետք է դառնա համայն հայության մայրաքաղաքը, սիրո և արևի քաղաքը, մարդակենտրոն ու հոգատար քաղաքը… այնպես, ինչպես Թամանյանն էր երազում, և այնպես, ինչպես այն կառուցում էին Թամանյանի միտքն ու գաղափարները ժառանգած նվիրյալները։
Մենք պետք է կարողանանք վերականգնել կորցրածը, դասեր քաղենք ու թույլ չտանք, որպեսզի պատմությունը կրկնվի՝ գահավիժի հայի անկոտրում ոգին և արժանապատվությունը։ Երևանի յուրաքանչյուր կարևոր խորհրդանիշի վերականգնումը պետք է դառնա մեր վերծնունդը։
Եվ ես համոզված եմ, որ մասնագիտական, արժեքային և քաղաքական կամքի շնորհիվ մենք կարողանալու ենք Երևանը վերադարձնել երևանցիներին, իսկ հայ մարդուն՝ իր հպարտությունը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



