Երևան-Սևան ճանապարհին վթարի հետևանքով երիտասարդ է մահացել
SOCIETYՈստիկանության Հրազդանի բաժնում հունվարի 8-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 21.10-ի սահմաններում «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևան-Սևան ճանապարհի 46-րդ կմ-ին կայանված «Վոլվո» մակնիշի բեռնատարի կցասայլակի հետնամասին, ինչի հետևանքով «Միցուբիշի Պաջերո»-ի 4 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ճանապարհին ուղևորներից մեկը՝ 1989 թ. ծնված Էդգար Բալդրյանը, մահացել է:
Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



