Ադրբեջանական նավթի գինը կտրուկ նվազել է Լոնդոնի բորսայում
INTERNATIONAL NEWSՎրաստանի Սուփսա, Բաթում և Թուրքիայի Ջեյհան նավահանգիստներով փոխադրվող ու համաշխարհային շուկաներում իրացվող ադրբեջանական Azeri Light տեսակի նավթի գինը Լոնդոնի բորսայում կտրուկ նվազել է: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանական նավթի գինը հունվարի 8-ին նվազել է 1,79 ԱՄՆ դոլարով կամ 5 տոկոսով՝ հասնելով 34 դոլարի մեկ բարելի դիմաց:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկմանպատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ.փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ,պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներգործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է,միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն`Ադրբեջանական բանկերը կա նգնած են ռիսկի սահմանին, 2015 թվականիընթացքում Ադրբեջանն արդեն 6,7 մլրդ դոլար է կորցրել, երկրի բյուջենդեֆիցիտային է դարձել, իսկ 2016 թվականի բյուջեն անցյալ տարվապետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ունավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում էէներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:



