Փաշինյանի ինքնաթիռի համար էլ ենք փակել Թուրքիայի օդային տարածքը․ Չավուշօղլու
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի VIP անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թռիչքների համար դեպի երրորդ երկրներ։ Այս մասին թուրքական 24TV-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, այս մասին գրել է РИА Новости-ն։
«Թուրքիայի օդային տարածքով ամեն օր թռիչքներ էին իրականացվում։ Հիմա փակել ենք։ VIP անձանց համար էլ ենք փակել, թող մեզնից չնեղանան։ Փաշինյանի ինքնաթիռի համար էլ ենք փակել։ Եկել է միայն Հայաստանի խորհրդարանի նախագահը (Ալեն Սիմոնյանը - Tert.am)՝ ՍԾՏՀ ԽՎ նիստին (Անկարայում - Tert.am): Մենք հյուրընկալել ենք գագաթնաժողովը, ուստի անհնար էր փակել կազմակերպության անդամի համար»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Ապրիլի վերջին Անկարան չեղյալ էր հայտարարել հայկական FlyOne Armenia ավիաընկերության՝ Եվրոպա թռչելիս Թուրքիայի օդային տարածքն օգտագործելու թույլտվությունը։
Չավուշօղլուն չորեքշաբթի օրը հաստատել էր, որ Թուրքիան փակել է օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար՝ չբացառելով նոր միջոցները։ Նախարարն այս որոշումը պայմանավորել էր Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի կանգնեցմամբ՝ նրանց անվանելով «ահաբեկիչներ» (չակերտները Tert.am-ի), որոնք «սպանել են Թուրքիայի քաղաքացիներին ու դիվանագետներին» (չակերտները Tert.am-ի)։