Yerevan, 02.May.2026,
00
:
00
BREAKING


Եթե Նիկոլին իշխանության բերելու նպատակներն այլ են, ուրեմն պատերազմ բեմադրելու շատ լավ իրավիճակ է. Արտակ Զաքարյան

BLOG

Շուրջ երեք տարի է, մենք տեսնում ենք, թե ինչպիսի՞ն է լինում դավադիր մարդու հոգեբանությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Ուրեմն, իշխանությունն ամբողջությամբ զավթում է, պետական բոլոր կառույցները ենթարկեցնում է իրեն, պետական-քաղաքական պատասխանատու պաշտոնների է նշանակում դիլետանտների:

Կառավարության անդամները բոլորն իր նշանակած մարդիկ են:

Պետության անունից գլխավոր բանակցողն ու միանձնյա որոշում կայացնողը ինքն է: Խորհրդարանի քաղաքական մեծամասնությունն իրենն է և անտրտունջ կատարում իր բոլոր քմահաճությունները:

Ուժային բոլոր կառույցներն իր ուղիղ ենթակայության տակ են: Զինված ուժերն ամբողջությամբ ենթարկվում են իրեն և իր նշանակած գեներալներն են զբաղեցնում բարձրագույն հրամանատարական պաշտոնները:

Պաշտպանության նախարարության ղեկավար կազմն ամբողջությամբ իր նշանակած մարդիկ են: Դեսպաններին բոլորին փոխում է` նշանակելով իր թիմակիցներին կամ իր իշխանության տակ մտածներին:

Պետական ու օտարերկրյա ֆինանսավորում ունեցող բոլոր մեդիառեսուրսները գիշեր-ցերեկ իրականացնում են իր դավաճանության նախապատրաստական քարոզը: Երկրում ով իրեն չի հնազանդվում և քննադատում է` կամ դատվում է, կամ տեղեկատվական տեռերորի ենթարկվելով պիտակավորվում ու հեղինակազրկվում է:

Արցախի իշխանություններին փոխում է` նրանց ամբողջովին ծառայեցնելով իրեն ու իր քողարկված պլանին: Խաբեությամբ ու վտանգավոր պոպուլիզմով ձեռք է բերում հասարակության մեծամասնության հավատն ու վստահությունը:

Այս ամենը լիովին բավարար էր, որպեսզի նա պահպանի, ամրապնդի և ուժեղացնի կայացած ու հաղթանակած պետությունը, եթե իհարկե նման ցանկություն ունի:

Իսկ եթե իրեն իշխանության բերելու նպատակներն այլ են, ուրեմն շատ լավ իրավիճակ է, որպեսզի պատերազմ բեմադրի, սպառազինության զգալի մասը տա թշնամուն (գործընկերոջը), ներքին քաոս սերմանի, դաշնակիցներին վանի, պարտություն արձանագրի ու ձախողի պետությունը: Նա գնաց և շարունակում է գնալ երկրորդ ճանապարհով:

Այնուհետև գալիս է պատասխանատվությունից խուսափելու և մեղքն ուրիշների վրա բարդելու ժամանակը: Հետևաբար, մեղավոր են բոլորը` իշխանազրկված ու քաղաքական հետապնդման ենթարկվող «նախկինները», շվարած ժողովուրդը, արյան մեջ թաթախված կռվող զորքը ու նրա հրամանատարները, դիրքերը թողած չկռվող «զորքը», առ այսօր անհայտ 5-րդ շարասյունը, պատերազմի ընթացում լուռ մնացած արևմուտքը, մանդատ չունեցող ռուս խաղաղապահները, 10%-ով կրակած իսկանդերը, օտար երկրներում ապրող սփյուռքը, չմոբիլիզացված կամ պատշաճ կերպով չզորակոչված «դասալիքները», «դժգույն» Շուշին, Սև լճի ձյունը, առ այսօր հայտարարված բայց չդատված լրտեսները, նշաձողը իջեցնող միջազգային հանրությունը, մեզ վրա զենք չծախող երկրները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և այլն:

Եթե բոլորս մեղավոր ենք, այդ դեպքում ու՞մ է պետք բացարձակ իշխանություն ունեցող պետության ղեկավարը, եթե իհարկե նա դավաճան չէ: Ինչու՞ է նա տնօրինում իշխանությունը իսկ զոհվում, կորցնում, տուժվում, նսեմացվում և բարոյալքվում է մի ողջ ժողովուրդ:

Վերևում թվարկված ու Նիկոլի կողմից մեղավոր հռչակվածները բոլորը միասին մեղավոր են մի հարցում, որ նրա նմանին ընտրել են պետության ղեկավար ու հանդուրժում են առ այսօր»։

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank