Մոսկվայում հայտարարվել է փոթորկի նախազգուշացման «նարնջագույն» աստիճան
INTERNATIONAL NEWSՄոսկվայում եղանակային վտանգի նախավերջին` «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել: Վկայակոչելով LifeNews-ը, հունվարի 9-ին քամու արագությունը կհասնի 17 մետր վայրկյանի, սպասվում է ուժեղ ձյուն: Օդի ջերմաստիճանը կլինի մինչև -16 աստիճանի սահմաններում։
Օդերևութաբանները նախազգուշացրել են, որ վատ եղանակի պատճառով կարող են լինել էլեկտրամատակարարման խափանումներ: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ նախազգուշացրել է, որ եղանակային վատ պայմանները կարող են հանգեցնել բարդությունների քաղաքի փողոցներում: Փրկարարները մարդկանց կոչ են արել խուսափել անձնական տրանսպորտով երթևեկելուց, իսկ հետիոտներին` հեռու մնալ ծառերից և գովազդային վահանակներից, որոնք կարող են պոկվել քամու պատճառով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



