Զելենսկին առաջարկել է Հաղթանակի օրվա փոխարեն մայիսի 9-ը նշել որպես Եվրոպայի օր
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրինագիծ է ներկայացրել Գերագույն Ռադա, որով առաջարկվում է մայիսի 9-ը սահմանել որպես Եվրոպայի օր։ Զելենսկու համապատասխան հայտարարությունը հրապարակված է նրա կայքում։
Նա հայտարարել է, որ այսօր, «ինչպես 80 տարի առաջ, Ուկրաինան պայքարում է տոտալ չարի դեմ հանուն ապագայի՝ թե՛ իր, թե՛ ամբողջ Եվրոպայի»։
«Մայիսի 9-ն ամբողջ ազատ Եվրոպայի հետ մենք կնշենք որպես Եվրոպայի օրն Ուկրաինայում։ Միացյալ Եվրոպայի, որը պետք է և հիմնված կլինի խաղաղության վրա։ Մեր Եվրոպան, որի մի մասը Ուկրաինան միշտ եղել է, կա և կլինի»,- ընդգծել է Զելենսկին։
2015 թվականից՝ մայիսի 8-ին, Ուկրաինայում նշվում է Հիշատակի և հաշտեցման օրը՝ որպես Հաղթանակի օրվա այլընտրանք։ Այս տոնի հաստատումը համընկել է ապակոմունիզացիայի մասին օրենքի ընդունման հետ։
Ուկրաինայից հետո նախկին ԽՍՀՄ երկրների իշխանությունները փոխեցին իրենց վերաբերմունքը Հաղթանակի օրվա և դրա խորհրդանիշների նկատմամբ։ Այսպիսով, Մոլդովայում, Լատվիայում, Լիտվայում և Վրաստանում գեորգիևյան ժապավենն օրենքով արգելված է։ 2017 թվականից մայիսի 9-ը Մոլդովայում նշվում է որպես Եվրոպայի օր։ Վրաստանում Եվրոպայի օրը նշվում է մայիսի 6-ին։
Նշենք, որ տասնամյակներ ի վեր ԽՍՀՄ-ում մայիսի 9-ը նշվել է որպես նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի օր: