Yerevan, 05.November.2026,
00
:
00
BREAKING

Հինգ տարի առանց Օհան Դուրյանի

SOCIETY
Հինգ տարի առաջ՝ 2011 թվականի հունվարի 6-ին, համաշխարհային երաժշտական աշխարհը կորցրեց դիրիժոր Օհան Դուրյանին:
 
Օհան Դուրյանը ծնվել է 1922թ. մայիսի 19-ին Երուսաղեմում: Երաժշտական կենսագրության հենց սկզբում զարմացրել է իր ֆենոմենալ հիշողությամբ եւ զգայուն երաժշտականությամբ։ 1962-1969թթ• Օհան Դուրյանը՝ իբրեւ հյուր դիրիժոր, հանդես է եկել Լայպցիգի Գեւանդհաուսի նվագախմբի հետ:
 
Այդ համագործակցության արդյունքում կայացած 19 համերգները, որոնց ժամանակ չի գործածվել ո՛չ պարտիտուր, ո՛չ դիրիժորական փայտիկ, դարձել են լայպցիգյան երաժշտական կյանքի բարձրակետը՝ հանդիսատեսի մեջ կենդանի թողնելով խոսուն ձեռքերի երաժշտության լեզուն։
 
Դուրյանը երկու անգամ Գեւանդհաուսի երգչախմբի խմբավար է նշանակվել, գերմանական մամուլը նրան համեմատել է Նիկիշի, Բեռնստայնի, Կարայանի հետ: Դուրյանն աշխատել է 110 նվագախմբի հետ: Նրա ղեկավարությամբ կատարած ձայնագրություններ կան համաշխարհային երաժշտության ոսկե ֆոնդում, սակայն մեր երկրում Դուրյանի համար այդպես էլ տեղ չգտնվեց: Իսկ նա լավագույն կատարողն էր, որի մասին կարող է երազել ցանկացած ազգային երաժշտական կատարողական դպրոց: Դիրիժորությունը կատարողական արվեստների մեջ բարձրագույնն է, Դուրյանն էլ` թերեւս ամենահանճարեղ դիրիժորը, որ ծնել է հայ ազգը: Բայց նա մեռավ անտարբերության մեջ: Նրա փառքի դափնիները Հայաստանում փորձեցին ցեխի մեջ շպրտել: Բայց Օհան Դուրյան-Նարկն էլի շարունակեց ապրել հայրենիքում:
 
Լույս է տեսել Աննե-Քրիստեն Մայի «Օհան Դուրյան-Նարկ. դիրիժոր եւ կոմպոզիտոր: Մագնիս: Հրաբուխ: Միստիկ» պատկերազարդ ալբոմը: Այն տան ճակատին, որտեղ ապրել է դիրիժորը, Լայպցիգի քաղաքապետարանի որոշմամբ կփակցվի հուշատախտակ: Հինգ տարի առաջ նաեւ խոսք էր գնում այն մասին, որ Գեւանդհաուսի փորձասրահը կկրի Օհան Դուրյանի անունը:
 
Իսկ Հայաստանում, եթե հիշում եք, մահվանից ընդամենը մի քանի շաբաթ առաջ նրանից բավական խոշոր տուգանք էին պահանջել` ժամանակավոր կեցության անձնագրերի ժամկետները երկարաձգելու համար: Մեջբերում եմ մամուլից. «Աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի և նրա կնոջ՝ երգչուհի Ալիս Դուրյանի Հայաստանում հատուկ կեցության անձնագրերի ժամկետը երկարաձգելու համար նախ՝ տուգանել են մեծանուն դիրիժորին և նրա տիկնոջը, հետո 300 հազար դրամ պահանջել։
 
10 տարի առաջ ՀՀ իշխանությունները մեծ շուքով ՀՀ-ում հատուկ կեցության անձնագրեր հանձնեցին Ֆրանսիայի քաղաքացիներ Դուրյանին և նրա կնոջը։ Այս տարվա հունիսի 16-ին դրանց ժամկետը լրացել է։ Ու քանի որ մեջտեղում շաբաթ, կիրակի է եղել, Ալիս Դուրյանը ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների համապատասխան ստորաբաժանմանն է դիմել միայն հունիսի 20-ին։ Այստեղ, սակայն, նրան տեղեկացրել են, որ պետք է 50 հազարական դրամ տուգանք վճարի ուշ դիմելու համար։ Երբ տիկին Դուրյանը վճարել է պահանջվող 100 հազարը, նրան հայտնել են, որ 150 հազարական դրամ էլ պետք է վճարի անձնագրերի ժամկետը երկարաձգելու համար։ Կարճատև զրույցից հետո անձնագրայինի աշխատակիցները տիկին Դուրյանին խորհուրդ են տվել դիմում գրել Սերժ Սարգսյանին»:
 
Պատմում են, որ Մաեստրոյի համերգներից մեկի ավարտին դիրիժորին է մոտեցել Ավստրիայի այն ժամանակվա կանցլեր Բրունո Քրայսկին եւ ասել, որ իրենց համար մեծ պատիվ է նման քաղաքացի ունենալը եւ Ավստրիայի քաղաքացիություն է շնորհել նրան: Սակայն իշխանությունների կողմից պարբերաբար հալածվող Դուրյանը գերադասեց ապրել ու պայքարել իր համար ամենասիրելի երկրում եւ նրա համար: Նա, ի նշան բողոքի, Բաղրամյան 26-ում հանձնեց իրեն այս իշխանությունների կողմից շնորհված բոլոր պարգեւները, Մաեստրոյին, մինչեւ առողջության վատթարացումը, կարելի էր տեսնել հանրահավաքներին, նա պարբերաբար իր մասնակցությունն էր ունենում հասարակական ամենատարբեր նախաձեռնությունների: Օհան Դուրյանն իսկական քաղաքացի էր: «Մտավորականն իրավունք չունի ասել` ես մտավորական եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում, դա թուլություն է, հանցագործություն:
 
Հայաստանը կործանվում է, եւ մենք իրավունք չունենք լռելու»,- ասում էր նա: Իսկ ահա, թե ինչ է ասել մի անգամ Օհան Դուրյանը ՀՀ իշխանություններին մարտի 1-2-ի ողբերգական դեպքերից հետո: «Թափված արյունը, բոլորիս անեծքը, նզովքը քրքրելու է ձեզ: Դուք հետ գլորեցիք երկիրը 1937 թվական, ինքներդ ձեզ հռչակել եք երկրի կառավարիչներ եւ ստորացնում, սպառնում, ծեծում ու ջարդում, ձերբակալում ու սպանում եք սեփական ժողովրդին՝ ազատության համար պայքարող, խաղաղ, արժանապատիվ քաղաքացիներին: Դուք զրկել եք մեզ ձայնի, խոսքի, ընտրելու, շարժվելու, տեղեկանալու իրավունքից: Երկիր դրախտավայրը վերածել եք կատարյալ դժոխքի:
 
Մեր ժողովրդի երկնքում սեւ ու մութ ամպեր եք կուտակել, անտանելի եք ու ատելի, արհամարհանքի ու նողկանքի արժանի, քրիստոնեական ոչ մի նշույլ ձեր վարքագծում չկա, դուք պատերազմ եք հայտարարել ձեզ համար օտար մեր ժողովրդին: Դուք կատարյալ հիվանդ հոգիներ եք, որովհետեւ ապացուցեցիք, որ ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքը կարող է ձեզ դարձնել անգամ ազգասպան, ցեղասպան. չհամարձակվեք այլեւս 1915 թվի ցեղասպանության հարց բարձրացնել:
 
Ի՞նչ արտակարգ իրավիճակ եք հայտարարում: Ձեր գոյությունն արդեն այս երկրում արտակարգ, արտառոց եւ պայթունավտանգ իրավիճակ է մեր ժողովրդի համար…»:
 
Գագիկ Աղբալյան
 
 
Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital Platform