Չինաստանը հետևանքներով է սպառնացել, եթե ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանին օգնելու համար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիության և Չինաստանի միջև վստահությունը կխարխլվի, եթե Բրյուսելը պատժամիջոցներ կիրառի չինական ընկերությունների նկատմամբ՝ իբր Ռուսաստանին օգնելու համար, ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը։ Այսպես նա մեկնաբանել է լրատվամիջոցների հրապարակումներն առ այն, թե ԵՄ-ն քննարկում է սահմանափակող միջոցներ չինական ընկերությունների դեմ, որոնք, իր կարծիքով, աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանին: Այս մասին գրում է ria.ru-ն:
«Եթե այդ հաղորդագրությունները համապատասխանում են իրականությանը, ապա եվրոպական կողմը կարող է լրջորեն խարխլել վստահությունն ու համագործակցությունը Չինաստանի հետ, սրել պառակտումն ու առճակատումն աշխարհում»,- ասել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ Չինաստանը կոչ է անում ԵՄ-ին «չգնալ սխալ ճանապարհով» և վստահեցրել է, որ հակառակ դեպքում Պեկինը վճռականորեն կպաշտպանի իր օրինական իրավունքներն ու շահերը։
Ինչպես գրել էր Financial Times-ը՝ հղում անելով իր ձեռքի տակ հայտնված եվրոպական պատժամիջոցների նոր փաթեթի նախագծին, խոսքը չինական յոթ ընկերության նկատմամբ հնարավոր սահմանափակումների մասին է. այդ ընկերությունները մեղադրվում են Ռուսաստանին սարքավորումներ մատակարարելու համար։ Դրանց շարքում են 3HC Semiconductors, King-Pai Technology, ինչպես նաև Հոնկոնգի Sinno Electronics և Sigma Technology ընկերությունները։ Լրատվամիջոցները հայտնում են, որ մայիսի 10-ին ԵՄ դեսպանների հանդիպմանը կքննարկվի պատժամիջոցների նոր՝ 11-րդ փաթեթը։