Մերկելը հայտարարել է միգրանտների արտաքսման կանոնների վերանայման մասին
INTERNATIONAL NEWSՎկայակոչելով BBC-ն, Քյոլնում դեկտեմբերի 31-ի գիշերը կանանց դեմ տեղի ունեցած հարձակումներից հետո այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Գործող օրենսդրությամբ, Գերմանիայից կարող են արտաքսել միայն այն միգրանտներին, ովքեր դատապարտվել են 3 տարուց ավելի ազատազրկման: Միաժամանակ, արտաքսում չի կարող իրականացվել այն մարդկանց նկատմամբ, որոնց հայրենիքում վտանգ է սպառնում:
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միությունն առաջարկում է արտաքսել բոլոր այն միգրանտներին, ովքեր դատապարտվել են ցանկացած ժամկետով ազատազրկման:
Դեկտեմբերի 31-ի գիշերը Քյոլնի շուրջ 100 բնակչուհի և զբոսաշրջիկ տեղեկացրել էր ոտնձգությունների և կողոպուտների մասին, որոնք կատարել էին արաբական և հյուսիսաֆրիկյան արտաքինով տղամարդիկ:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



