Yerevan, 13.September.2026,
00
:
00
BREAKING


Աղայանական տոնը 22-րդ անգամ նշվեց Բոլնիսի Զիզի քարի ստորոտին

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ մեծ գրող Ղազարոս Աղայանն ու Զիզի քարն այս տարի ևս՝ 22-րդ անգամ, մեկ տարածքում համախմբեցին Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին: Ամենամյա աղայանական օրն` ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Բոլնիսիի մունիցիպալիտետի Բոլնիս-Խաչեն (ներկայիս՝ Բոլնիսի) գյուղում, գրում է aliq.ge-ն:

Հարկ է նշել, որ 24 տարի առաջ սկզբնավորված այս տոնն ամեն տարի (բացառությամբ 2020-2021 թվականների՝ համաճարակի պատճառով) նշվում է Բոլնիս-Խաչենում՝ Աղայանի տուն-թանգարանում: Այս տարի աղայանական օրը կազմակերպել էր մայիսի 7-ին Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» կենտրոնը՝ Վիրահայոց թեմի «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանի գլխավորությամբ և «Հայարտուն» կենտրոնի մասնակցությամբ:

Տոնի գեղարվեստական մասն ապահովեցին «Հայարտուն» կենտրոնի պարի համույթն ու մենակատարները, ինչպես նաև Բոլնիս-Խաչենի դպրոցի սաները:

Աղայանական օրվան ներկա էին Վրաստանի հայ համայնքի և Վրաստանում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ, «Վրաստան» հայալեզու թերթի խմբագիր Վան Բայբուրթը, Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի Շահումյան, Կարմիրգյուղ և Աղքյորփի գյուղերի հոգևոր հովիվ հգշ. Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը, հայազգի հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը, Բոլնիսիի մունցիպալիտետի մշակութի կենտրոնի տնօրեն Սոսո Կոպալեիշվիլին, Բոլնիսիի քաղաքապետ Դավիթ Շերազադիշվիլին, Բոլնիս-Խաչենի գյուղապետ Արմեն Հարությունյանը, Աղայանի տուն-թանգարանի տնօրեն Արթուր Պետրոսյանը, աղայանական գրականությամբ հետաքրքրված հյուր, հասարակական, մշակութային գործիչներ ինչպես Վրաստանից, այնպես էլ՝ Հայաստանից, քաղաքացիներ Վրաստանի տարբեր շրջաններից, դպրոցի ուսուցիչներ և աշակերտներ, գյուղի բնակիչներ:

Բոլնիսիի մունցիպալիտետի մշակութի կենտրոնի տնօրեն Սոսո Կոպալեիշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց. «Ինչպես Սայաթ-Նովան, այնպես էլ Ղազարոս Աղայանը մեծ դեր են խաղացել վրաց-հայկական մշակույթների զարգացման համար: Աղայանին անվանում են Հայաստանի Իակոբ Գոգեբաշվիլի, քանի որ հայկական դպրոցների համար ստեղծել է «Այբբենարանը»` առաջին դասարանցիների դասագիրքը, որով դասավանդվում է հայոց լեզու»:

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը նկատում է՝ Աղայանի կատարած գործն անգնահատելի է, և ցավալի է, որ նրա տուն-թանգարանը արդեն տարիներ շարունակ անմխիթար վիճակում է: Ըստ Բայանդուրյանի՝ Աղայանին չպետք  է հիշել միայն այդ միակ օրը՝ նրա տուն-թանգարանում հավաքվելով:

«Ժամանակն է մտածելու գյուղը կամ գոնե դպրոցը նրա անվամբ կոչելու մասին, միայն տուն-թանգարանը բավարար չէ: Արդեն երկար տարիներ խոսվում է տուն-թանգարանի վերանորոգման անհրաժեշտության մասին, այժմ արդեն ավելի լուրջ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Հուսով եմ՝ հաջորդ տարի կկարողանանք վերանորոգված տուն-թանգարանում տոնել այսօրը»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում, այնուհետև՝ միջոցառման իր ելույթում ասաց Բայանդուրյանը:

«Վրաստան» հայալեզու թերթի խմբագիր Վան Բայբուրթի խոսքով, Աղայանը կլինի, թե` Հավասին, էական չէ. Վրաստանում առկա 120 դպրոցներից գոնե 5-ական աշակերտ պետք է այցելի նմանատիպ միջոցառումների:

«Եթե նոր՝ մատաղ սերունդը չի այցելում նման վայրեր, և ամեն տարի շարունակելու ենք հավաքվել նույն մարդկանցով, այդ հայտնի մարդկանց կարևորությունը «կկորչի»: Նմանատիպ միջոցառումներին պետք է ներկա լինեն աշակերտությունը, ուսանողությունը, որպեսզի հասկանան աղայանական օրվա կարևորությունը, Աղայանի՛ կարևորությունը»,- նշեց Բայբուրթը:

Հայազգի հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը վստահեցնում է, որ Աղայանի մասին խոսելիս առաջինը պետք է ընդգծել, որ նա հայ գրականության հսկաներից մեկն է և մինչև հիմա թելադրում է, թե ինչպես պետք է ճիշտ ապրել.

«Քանի Աղայանը կա հայ ազգի մեջ, նա կթելադրի, թե ինչպես ճիշտ կերտենք մեր ապագան: Այսպիսի տոները կարևոր են մեր հայությանը համախմբելու համար, նաև մեր վրաց բարեկամներն են տարեցտարի ավելանում՝ շրջանային բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, ինչը կարևոր ազդակ է վրաց-հայկական բարեկամության համար»:

Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի Շահումյան, Կարմիրգյուղ և Աղքյորփի գյուղերի հոգևոր հովիվ հգշ. Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը նշեց՝ աղայանական օրերն արդեն ավանդույթ են դարձել: Նրա խոսքով, տարիներ շարունակ կազմակերպիչները փորձում են ավելի մոտիկից ծանոթացնել աղայանական գործունեությանը և ավելի լայն շրջանակներ ընդգրկել այդ տոնին:

«Գրողի մասին մեկ նախադասությամբ կամ պարբերությամբ խոսելը, իրապես, շատ քիչ է, քանի որ ոչ միայն գրող, հասարակական գործիչ, այլև մայրենի լեզվի ջատագով, դասագրքերի հեղինակի մասին ենք խոսում: Չեմ կարծում, որ մինչ օրս տարեցները, մանուկները նվազագույնը մեկ անգամ լսած կամ արտասանած չլինեն նրա ստեղծագործություններից»,- նշեց վարդապետ Յազիչյանը:

Աղայանի տուն-թանգարանի տնօրեն Արթուր Պետրոսյանն էլ «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց՝ ամեն տարի, բացառությամբ համաճարակի տարիները, Աղայանի տուն-թանգարանն իր տանիքի տակ է համախմբել տարբեր հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների Վրաստանի տարբեր շրջաններից:

Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան և իրենց ողջույնի խոսքն ասացին Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, Բոլնիսիի քաղաքապետ Դավիթ Շերազադիշվիլին, Բոլնիս-Խաչենի գյուղապետ Արմեն Հարությունյանը, միջոցառմանը ներկա այլ մշակութային, քաղաքական և հասարակական գործիչներ՝ Վրաստանից և Հայաստանից:

Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 4-ին, մահկանացուն կնքել է Թբիլիսիում 1911-ին: Նրա գրչին են պատկանում մանկավարժական մեթոդական բազմաթիվ աշխատություններ: Լինելով բազմաժանր ստեղծագործող, նա հայ նոր գրականության մեջ հիմք է դրել ինքնակենսագրական ժանրին: Աղայանը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել հատկապես մանկական գրականության ասպարեզում: «Անահիտը», որ գրել է 1881թվականին, դարձել է հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից մեկը: Աղայանը հարստացրել է նաև հայկական թարգմանչական գրականությունը` ռուս և արևմտաեվրոպական դասական գրողներից կատարած թարգմանություններով և փոխադրություններով:

Աղբյուր

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution