Երևանը և Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում. Պետդեպ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաշտոնական Վաշինգտոնի կարծիքով՝ անցած շաբաթ Արլինգթոնում տեղի ունեցած քառօրյա քննարկումները կառուցողական էին, Պետդեպարտամենտում կարծում են, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում:
Ազատության փոխանցմամբ, այս մասին երեկ ճեպազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:
«Երկու երկրներն էլ, ինչպես գիտեք, սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են հասկանում միմյանց տեսակետները։ Մենք հավատում ենք, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում համաձայնությունը մոտ է», - ասել է նա։
Պատելի խոսքով՝ ԱՄՆ-ն ամբողջ անհրաժեշտ աջակցությունն է ցուցաբերում Ադրբեջանին ու Հայաստանին։ «Մենք շարունակում ենք լիակատար աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ից, քանի դեռ երկու պետությունները շարունակում են երկխոսությունը, շարունակում են ձգտել տևական և կայուն խաղաղության», - վստահեցրել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:
Ըստ առկա տվյալների, նշել է Պատելը, կողմերը շարունակում են փոխգործակցությունը. - «Եվ մենք ողջունում ենք այդ մասին հաղորդագրությունները»։