Դորտմունդի «Բորուսիա»-ն ցանկանում է հունվարին նոր հարձակվող ձեռք բերել
SPORTԳերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հույս է հայտնել, որ ակումբն այս ամիս հարձակվողական ոճի նոր ֆուտբոլիստ ձեռք կբերի: Վկայակոչելով Goal.com-ը, Տուխելը նշել է, որ հունվարին թիմից երկու հարձակվողական ոճի ֆուտբոլիստներ են հեռացել` հույս հայ տնելով, որ իրենց կհաջողվի հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել նոր հարձակվող:
«Մենք մեր աչքերը բաց ենք պահում ցանկացած հնարավորության վրա: Ես դեռ սպասում եմ, որ ինչ-որ բան տեղի կունենա` չնայած այն հանգամանքին, որ դա հեշտ չի լինելու»,- ասել է Տուխելը:
2016թ. հունվարին Դորտմունդի «Բորուսիա»-ն լքել են Ադնան Յանուզայը, ով վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ», և Յոնաս Հոֆման, ով տեղափոխվել է Մյունխենգլադբախի «Բորուսիա»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



