Թանկացել է միրգը, բանջարեղենը, թռչնամիսը․ ո՞ր սննդամթերքներն են էժանացել
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սննդամթերքի գներ: 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 0.2% գնաճ:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. ապրիլին մարտի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1-0.6%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վաղարշապատ և Կապան քաղաքներում): Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1%-ով։
Հնդկացորենի գինը 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ նվազել է 18.5%-ով, ոսպինը՝ 13.9%-ով, ալյուրինը՝ 8.4%-ով, բրնձինը՝ 6.9%-ով, ոլոռինը՝ 6.1%-ով, լոբունը՝ 3.3%-ով, մակարոնեղենինը՝ 1.9%-ով, ձավարինը՝ 1.8%-ով, հաճարինը` 1.7%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 2.3%, 2.2%, 3.2%, 1.4%, 1.9%, 0.2%, 2.1%, 0.3% և 0.8%-ով:
2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացի՝ 1.9%, մարգարինի՝ 2.6%, թարմ կաթի՝ 5.9%, պանրի՝ 11.4% գնաճ, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 3.4%, 2.2%, 0.4%, 0.9% գնանկում:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 10.7%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 1.5% գնանկում:
2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ գրանցվել է տավարի մսի 17.3%, գառան մսի՝ 1.3% գնաճ և խոզի մսի՝ 13.0% գնանկում, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 0.2%, 0.2% և 1.5% գնանկում:
Ձվի գինը 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ նվազել է 1.8%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 1.5%-ով:
2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 28.9%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 5.2%-ով:
Դրան զուգընթաց, թռչնամսի գինը 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ նվազել է 0.4%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ գրանցվել է 0.4% գնաճ:
Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 8.4% գնանկում, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 2.6% գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ գներն աճել են 6.6%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 6.3%-ով: