«Ապրելու երկիր» կուսակցության թիմը մայիսի 9-ին այցելել է «Հաղթանակի» հուշահամալիր
BLOG«Ապրելու երկիր» կուսակցության թիմը մայիսի 9-ին այցելել է «Հաղթանակի» հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, այնուհետև այցելել «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու հայոց հաղթանակի և խաղաղության համար մղվող պայքարի մարտերում ընկած զինվորների հիշատակին։
Թույլ չտալ մեզնից խլել այն հաղթանակը, որի համար հայ ժողովուրդն անձնազոհ պայքար է մղել, թույլ չտալ խաթարել այն խաղաղությունը, որի հաստատման համար մենք տվել ենք ամենաթանկը, թույլ չտալ հերթական բնաջնջումը և գալիք սերնդին փոխանցել ավելի ուժեղ ու հզոր հայրեիք. սա է մեր օրվա հրամայականը, և այս օրվա խորհրդի վերաիմաստավորումը։
Հավերժ խոնարհում բոլոր ժամանակներում մեր հաղթանակների համար ընկած քաջ հայորդիներին, հավերժ փառք այն ժողովրդին, որը ձգտելու է նորանոր հաղթանակների, և որը նորից ոտքի է կանգնելու՝ վերականգնելու իր արժանապատվությունն ու հպարտությունը։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



