Գազի բորսայական գինը Եվրոպայում երեքշաբթի բարձրանում է մոտ մեկ տոկոսով
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գազի ֆյուչերսների արժեքը Եվրոպայում երեքշաբթի բարձրանում է մոտ մեկ տոկոսով եւ հազար խորանարդ մետրը 420 դոլարի մակարդակին է, վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
Հունիսյան (առաջիկա) ֆյուչերսներն ըստ TTF ինդեքսի (Եվրոպայում ամենամեծ հաբը, որը գտնվում է Նիդեռլանդներում) աճուրդներն սկսել են հազար խորանարդ մետրը 426 դոլարով (+1,6%)։ Իսկ Մոսկվայի ժամանակով ժամը 9.21-ին գազի արժեքը կազմել է 421,9 դոլար (+0,6%)։ Գնանշումների դինամիկան ներկայացվում է նախորդ օրվա հաշվարկային գնի համեմատ՝ հազար խորանարդ մետրը 419,4 դոլար։
Գազի բորսայական գինը Եվրոպայում իջել է անցած տարվա վերջից։ Մարտին առաջին անգամ ավելի քան մեկուկես տարվա ընթացքում՝ 2021թ. հուլիսից, գինն իջել է մինչեւ 450 դոլար։ Դա ավելի քան ութ անգամ ցածր է անցած տարվա գարնան առաջին օրերի ռեկորդային մեծություններից՝ հազար խորանարդ մետրը 3 900 դոլար։
Գազի արժեքը եվրոպական բորսայում իջել է Եվրամիության ստորգետնյա գազապահեստարաններում բավականաչափ պաշարների, ինչպես նաեւ տաք ու քամոտ եղանակի եւ խնայողության պատճառով, որոնք թույլ էն տվել զգալի կրճատել երկնագույն վառելիքի սպառումը։ Սակայն, չնայած գնի իջեցմանը՝ գազի գնանշումները մոտ երկու անգամ գերազանցում են միջին ցուցանիշները։ Նման կայուն բարձր գին չի եղել Եվրոպայում գազային հաբերի գործունեության ամբողջ պատմության ընթացքում՝ 1996 թվականից։
Գազի գինը եվրոպական շուկայում զգալիորեն բարձրացել է 2021թ. գարնանը։ Այդ ժամանակն գնանշումները տատանվում էին 250-300 դոլարի սահմաններում, ամռան վերջին գերազանցեցին 600 դոլարը, իսկ աշնանը՝ արդեն հազար դոլարը։ 2021-2022թ. ձմռանը գինը հատեց հազար խորանարդ մետրը երկու հազար դոլարի սահմանը, իսկ գարնան սկզբին ռուսական էներգառեսուրսների արգելքի մտավախության պատճառով հասավ ռեկորդային նիշի՝ հազար խորանարդ մետրը 3 892 դոլար։