Կահիրեի արվարձաններից մեկում անհայտ անձինք սպանել են 2 ոստիկանի
INTERNATIONAL NEWSԶինյալները կրակ են բացել ծառության նպատակով Կահիրե մեկնող ոստիկանական ավտոմեքենայի ուղղությամբ: Հարձակման հետևանքով երկու ոստիկան սպանվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը, տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, զինյալները հափշտակել են ոստիկանների զենքը: Եգիպտոսի իրավապահ մարմիններն իրականացնում են որոնողական աշխատանքներ կասկածյալներին փնտրելու նպատակով:
Լրատվամիջոցները նշում են, որ 2013 թվականից սկսած Եգիպտոսում բռնության ալիք բարձրացավ և թեժ կետի վերածվեց Սինայի թերակղզին: Վերջին խոշոր հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին, երբ երկու տեռորիստ կրակ էր բացել մի խումբ ճանապարհային ոստիկանների ուղղությամբ: Զոհվել էր 4 ոստիկան: Ներքին գործերի նախարարության տվյալներով, 2015 թվականին հարձակումների և դիվերսիաների հետևանքով զոհվել է ոստիկանության 138 աշխատակից, այդ թվում 30 սպա:



