Մեսսին իր բիզնեսը վստահել է հայ ձեռնարկատիրոջը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2022 թվականին Լեո Մեսսին ստեղծեց իր սեփական ներդրումային ընկերությունը՝ Play Time-ը։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, ընկերությունը հիմնադրվել է ԱՄՆ-ում՝ սպորտի, տեխնոլոգիաների և մեդիա ոլորտում ներդրումներ կատարելու համար:
Աշխարհի լավագույն խաղացողը իր նոր բիզնեսը վստահել է հայազգի ձեռնարկատեր Ռազմիկ Օվագիմյանին (Հովակիմյան) գրում է ռուսական sports.ru կայքը։
Օվագիմյանը ծնվել է Կահիրեում՝ հայ ընտանիքում, 16 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես և սովորել Բերքլիի համալսարանում՝ քաղաքական տնտեսության և բիզնեսի կառավարման ոլորտում:
Նա Viki միջազգային առցանց վիդեո հոսքային կայքի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է, ինչպես նաև համաշխարհային կոնտենտի ավագ գործադիր տնօրենը։
Բացի այդ, հայազգի ձեռներեցը ճապոնական Rakuten էլեկտրոնային առևտրային ընկերության (Լեոյի նախկին թիմի՝ կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր հովանավորներից մեկն է) տնօրենների խորհրդի դիտորդ է։