Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Երբ մարդիկ իրենք իրենց «մի կողմ են դնում»․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Նկատելի է, որ երկրում խուլ դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից, նրա գլխավորած ուժից և նրանց վարած, ներողություն արտահայտության համար, քաղաքականությունից, աճում է: Ու աճում է հանրության գրեթե բոլոր շրջանակներում, խավերում: Թերևս, բացառությամբ քպական կամ մերձիշխանական շրջանակների և հնգամյա հնության իշխանափոխության հայտնի շահառուների: Վերջիններս միշտ ամեն ինչից գոհ են: Մյուս կողմից՝ նմանապես նկատելի է, որ սոցցանցերում, առհասարակ քննարկումների, խոսակցությունների ժամանակ, մարդիկ, որ ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ չեն, այդ աղետաբեր իշխանությունից ու դրա տված պարգևավճարներից փայ չունեն, անգամ իրենց բաջանաղի քրոջ մարդը, օրինակ՝ փոխնախարարի օգնականի վարորդը չէ, ահա, այդ կատեգորիայի մարդիկ ընդդիմության մասին խոսում են մի տեսակ... «երրորդ դեմքով»:

Բայց այդ հայրենակիցները դեռ մի կողմ: Այդպես արտահայտվում են նաև քիչ թե շատ հանրային ակտիվություն դրսևորող, հասարակական կամ անգամ կուսակցական գործունեության մեջ ներգրավված դեմքեր, որոնք ևս ակնհայտորեն իշխանության կազմում չեն, Փաշինյանի հետ կոալիցիայի մեջ չեն, ավելին՝ Փաշինյանի «գրպանային» «մարդ-կուսակցություններից» էլ չեն (այն, որ պարբերաբար վազում են Փաշինյանի մոտ, վերջինիս ցուցամատի ու բթամատի չրթիկը լսելուն պես): Եվ այդ դեմքերից կամ իրենց համախոհներից հաճախ կարելի է լսել (կարդալ) թունդ դիտողություններ ընդդիմության հասցեին: Հասկանալի է՝ նրանք ընդդիմություն ասելով նկատի ունեն գերազանցապես խորհրդարանական ընդդիմությանը: Ո՞վ չի լսել այս ընթացքում՝ «ընդդիմությունն այսպես պիտի անի, այնպես պիտի անի...

էս ընդդիմությունը չպիտի մանդատները վերցներ... էս ընդդիմության պատճառով է» և այլն, և այդպես շարունակ: Չէ, լավ է, որ խորհրդարանական ընդդիմությունն այդքան խորհրդատուներ ունի: Դա նաև խորհրդարանական ընդդիմությանը պետք է հուշի, որ իրենից մշտապես ավելին են ակնկալում, որ իրենք անքննադատելի չեն և այլն: Այո, ցանկացած ուժի նաև պետք է քննադատել: Բա՛յց: Նախ՝ ստացվում է՝ այդպես միակ ընդդիմություն են «նշանակվում» խորհրդարան անցած ուժերը: Իսկ մնացյալը, որոնք չեն անցել, բայց իշխանության մեջ էլ չեն, ի՞նչ կարգավիճակ ունեն: Այո, քաղաքագիտության դասական կանոններով՝ ընդդիմության: Իսկ ընդհանուր առմամբ, եթե դուք Փաշինյանի իշխանության մեջ չեք (սա արդեն մեծ պլ յուս է), անգամ այդ իշխանության հետ չեք (այսինքն՝ «մերձերից» չեք), առավել ևս՝ այդ իշխանության կողքին չեք, ուրեմն դուք ձեր մոտեցումներով ու պահվածքով արդեն ընդդիմադիր եք, կամ առնվազն իշխանության դեմ եք տրամադրված:

Ու կարծես փոքր էլ չէ նման հայրենակիցների թիվը: Բնական հարց է ծագում. հատկապես, եթե մարդը կամ ուժը վստահ է, գիտի, թե ինչ ու ինչպես է պետք անել, ինչո՞ւ չի արվում: Ի վերջո, ասպարեզն ազատ է, ոչ ոք այն չի մենաշնորհել, առավել ևս՝ նույն խորհրդարանական ընդդիմությունը տևական ժամանակ «ազատել» է փողոցը: Սա, իհարկե, բոլորին չի վերաբերում, բայց, համաձայնեք՝ բավական ընդունված պրակտիկա է, ու կարծում ենք՝ նաև խորքային պատճառներ ունի: Առհասարակ, երրորդ դեմքով արտահայտվելը մի տեսակ հիվանդագին երևույթ է դարձել մեր հանրության համար: Լսել (ասել) եք, չէ՞, «էս երկիրը», «էս ազգը», «էս ժողովուրդը», «էս քաղաքը» և այլն: Հենց դա է հարցը: Որովհետև, երբ ասենք՝ «մե՛ր երկիրը, մե՛ր ազգը, մե՛ր ժողովուրդը, մե՛ր քաղաքը», այդ ժամանակ ավելի շուտ կսկսենք գործել: Ու ավելի արդյունավետ: Ու խորհուրդներ տալու փոխարեն...

ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan