Էրդողանը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրք ժողովուրդը թույլ չի տա որևէ նախագիծ, որը կվնասի Ադրբեջանի հետ եղբայրությանը։ Հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական հեռուստաալիքներին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, որ Ադրբեջանը ներառված չէ նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի «պատմական «Մետաքսի» ճանապարհի վերածննդի նախագծում»։
«Ես չգիտեմ, թե ինչ քարտեզ ունի պարոն Քեմալը, բայց Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցմամբ մենք արդեն կառուցել ենք «Մետաքսի» երկաթուղին Ադրբեջանի տարածքով»,- հայտարարել է նա։
Էրդողանը նաև նորից խոսել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, թե «երբ «Զանգեզուրի միջանցքը» բացվի, այն նոր շունչ կհաղորդի Միջին միջանցքին, որը ներառում է նաև «Մետաքսի» երկաթուղին»։