Մոլդովան ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովից դուրս գալու գործընթաց է նախաձեռնել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն այսօր հայտնել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) Միջխորհրդարանական վեհաժողովից հանրապետության դուրս գալու ընթացակարգ նախաձեռնելու որոշման մասին: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:
«Որոշում եմ ընդունել նախաձեռնել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի համաձայնագրից Մոլդովայի Հանրապետության դուրս գալու գործընթացը», – հայտնել է Գրոսուն լրագրողներին ճեպազրույցի ընթացքում:
Նա ԱՊՀ կառույցներն անվանել է «անօգուտ» հանրապետության համար։ Մոլդովայի խորհրդարանի նախագահի խոսքով՝ այս որոշումն ինքը կայացրել է երկրի քաղաքացիների, իշխող «Գործողության և համերաշխության կուսակցության» ներկայացուցիչների, ինչպես նաև հանրապետության նախագահ Մայա Սանդուի հետ խորհրդակցություններից հետո: