Yerevan, 02.November.2026,
00
:
00
BREAKING

«Արցախում չեն ընդունելու որևէ որոշում, որը կասկածի տակ կդնի Արցախի ինքնորոշման իրավունքը»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Բրյուսելում Արցախի կարգավիճակի հարցում «նշաձողի իջեցման» գրանցմանն ականատես եղանք, ինչը հավաքական Արևմուտքի պահանջն էր, որի նպատակը Ռուսաստանի դեմ գործելն է՝ օգտագործելով ՀՀ-ն և որպես մանրադրամ մսխելով Արցախը։ Այս ամենի մեջ Թուրքիան ունի իր շահը, Ադրբեջանն՝ իր երազանքները, իսկ Հայաստանի իշխանությունների հետ իրենց միավորում է ատելությունը Արցախի ու Արցախում բնակվող հայության նկատմամբ։

«Փաստի» հետ զրույցում այս մասին նշել է ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև հանդիպմանը։ «Ամեն բան դուրս է քաղաքական, բարոյական բոլոր նորմերից, խեղաթյուրվում են հայտարարություններ, հռչակագրեր, պայմանագրեր։ Ամեն բան խեղաթյուրվում է, որովհետև կա Արցախի հանձնման, ՀՀ սուվերեն տարածքների մասնատման, պետականությանն ուժեղ հարված հասցնելու կամ, առհասարակ, պետականությունը կասկածի տակ դնելու գործընթաց։ Պլանավորված այս գործընթացները քայլ առ քայլ կատարվում են։ Միգուցե մեր գործողություններով կարողացել ենք ինչոր կերպ հետաձգել դրանք, բայց կանգնեցնել դեռևս չենք հաջողել»,-ասաց նա։

Մետաքսե Հակոբյանը շեշտեց՝ ցանկացած փաստաթուղթ, որն սկսվում է պատրաստվել, պետք է հիմնավորում ունենա։ «Այս դեպքում որպես հիմնավորում ընտրվեց Ալմա-Աթայի հռչակագիրը։ Մինչդեռ մի կարևոր փաստ կա, որի մասին չի խոսվում՝ խեղաթյուրելով ԱլմաԱթայի հռչակագիրը։ Այն ընդունվել է 1991 թ. դեկտեմբերի 21-ին, սակայն Ադրբեջանը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել նույն թվականի դեկտեմբերի 28-ին։ Այսինքն, դեռ ԽՍՀՄ կազմում էր Ադրբեջանը, երբ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունվեց, իսկ Արցախի Հանրապետությունն այդ ժամանակ արդեն ինքնորոշված էր։ Երբ այսօր շեշտում են կոնկրետ տարածքներ՝ հստակ կիլոմետրերով, այլևս չեն կարող հղում անել Ալմա-Աթայի հռչակագրին։ Մենք գործ ունենք զուտ իրենց պայմանավորվածության հետ, որին կեղծ հիմնավորում է տրվում։ ԽՍՀՄ կազմից դուրս գալուց էլ Ադրբեջանը ճանաչվել է մոտ 75 հազար քառակուսի կիլոմետրով. երբ խոսվում է 86 600 քառակուսի կիլոմետրից, հստակեցվում է, որ Արցախի Հանրապետությունը ներառված է Ադրբեջանի կազմի մեջ։ Պետք է ուշադրություն դարձնենք, որ երկար ժամանակ Հայաստանի վարչապետն անընդհատ թմբկահարում էր 29 հազար քառակուսի կիլոմետրի մասին, ինչը, կարծես, տարածքը կոնկրետ կիլոմետրերով նշելու մասին բաց առաջարկ էր Ադրբեջանին։ Այսինքն՝ այն, ինչը և արվեց մայիսի 14-ին՝ Բրյուսելում»,-ասաց Մ. Հակոբյանը՝ շեշտելով ևս մեկ խեղաթյուրման մասին։

«Մենք ունենք հիմնարար փաստաթուղթ, որով Արցախը մինչ օրս ու հետագայում էլ առաջնորդվելու է։ Ի դեպ, մինչ 2018-ն այդ փաստաթղթերով էին առաջնորդվում նաև ՀՀ իշխանությունները։ Առաջինը ՀՀ Գերագույն խորհրդի որոշումն է, որն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, երկրորդը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման միջազգային իրավունքը, որը միջազգայնորեն ընդունված, ճանաչված գործընթաց է։ Այսօր Հայաստանի իշխանությունները այս երկու հիմնարար փաստաթղթերը չեղարկելով են խոսում՝ տանելով կեղծ օրակարգ։ Իրենք ստեղծել են իրենց կեղծ բանակցային գործընթացը, որը դեռևս բանավոր պայմանավորվածությունների փուլում է, ինչը բնորոշ է այս իշխանություններին»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Շեշտելով փաստաթղթային ամրագրման նախապատրաստական փուլի առկայության մասին՝ նա հավելեց. «Գերագույն խորհրդի որոշման մեջ հստակ նշված է, որ անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որով ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Հաշվի առնելով նշվածի ամրագրումը նաև ՀՀ մայր օրենքով՝ կարող ենք եզրակացնել, որ այս իշխանությունները նաև շոշափում են մարդկանց տրամադրությունները, թե ինչքանով իրենց կհաջողվի այս պետական հանցագործությունը կատարել, որովհետև այն, ինչ անում են, ըստ էության, պետական հանցագործություն է։ Բայց, միևնույնն է, իրավասու չեն լինելու, իսկ այդ փաստաթուղթը որևէ իրավական հիմք չի ունենալու։ Ո՛չ Արցախի ժողովուրդը, ո՛չ էլ սթափ քաղաքական ուժերը չեն պատրաստվում տրվել այդ կեղծ օրակարգերին։ Արցախում չեն ընդունելու որևէ որոշում, որը կասկածի տակ է դնելու Արցախի տարածքները, Արցախի հայկական լինելը կամ Արցախի ինքնորոշման իրավունքը»։

Մետաքսե Հակոբյանի խոսքով, իրենց համար նման զարգացումներն անսպասելի չէին, ինչը հաշվի առնելով՝ ավելի վաղ որոշակի գործընթացներ են սկսել։ «Ավելի քան 2 ամիս է՝ Արցախի սթափ քաղաքական ուժերը, հանրային դեմքերը, հանրության սթափ մասը բավականին լայն ու մեծ աշխատանք են տարել։ Խոսքը հստակ գործողությունների, քայլերի պլանավորման մասին է, որոնք պետք է իրականացվեն։ Բոլոր նրանք, որոնց համոզմամբ Արցախը կարող են փրկել, և Արցախը պետք է փրկվի, ապա այդ քայլերի շուրջ պետք է համախմբվեն։ Մենք կա՛մ պետք է հստակ քայլերով, գործողություններով դուրս գանք այս իրավիճակից, կա՛մ զոհվենք, կա՛մ լքենք Արցախը։ Ո՛չ ուզում ենք զոհվել, ո՛չ էլ լքել Արցախը, հետևաբար՝ մենք պատրաստ ենք անել բոլոր քայլերը, որոնք մշակվել են այս ընթացքում։ Այդ քայլերն ավելի մեծ էֆեկտիվություն կունենան, եթե իրականացվեն համայն հայությամբ»,-եզրափակեց Մ. Հակոբյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice