Ադրբեջանում «Իրանի հատուկ ծառայությունների համար աշխատող» հերթական խումբն է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը, պետական անվտանգության ծառայությունը և գլխավոր դատախազությունը համատեղ հայտարարությամբ հաղորդում են Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցող մի խումբ քաղաքացիների ձերբակալության մասին։
Ըստ հաղորդագրության՝ Իրանում գտնվող Ռուֆուլլա Ախունզադեն և նրա որդին Ադրբեջանի սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու և կրոնական սկզբունքներով պետություն ստեղծելու նպատակով պլանավորել են զինված անկարգություններ, հարձակումներ, մահափորձեր պետական հայտնի գործիչների դեմ։
Նրանք սոցցանցերում գաղտնի խմբեր են ստեղծել, որոնց միջոցով փոխանցել են ոչնչացման ենթակա մարդկանց տվյալները և հասցեները, զենք ձեռք բերելու և «մոլոտովյան կոկտեյլներ» պատրաստելու հանձնարարություններ են տվել։
Ադրբեջանի իրավապահները հայտնում են, որ «մարտական խմբերի յոթ անդամ են ձերբակալել»։
Նրանք ծայրահեղ կրոնական բովանդակության թռուցիկներ են գրել ու փակցրել վարչական ու պետական շենքերի մոտ։ Արտասահմանից ֆինանսավորում են ստացել Ադրբեջանում կրոնական քարոզչության և այլ կարգի խափանարարական գործունեության համար։
«Այս գորոծով հետաքննությունը և օպերատիվ-որոնողական աշխատանքները շարունակվում են», - հայտնում են Ադրբեջանի իրավապահները։