Տան բակից մեքենան գողացել էր համագյուղացին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 16-ին, ժամը 05.45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի 24-ամյա մի բնակիչ և հայտնել, որ գողացել են իր «ԳԱԶ-53» մակնիշի մեքենան:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները և պարեկները պարզել են, որ ժամը 04.00-ի սահմաններում վաղաշենցի երիտասարդի մեքենան տան բակից գողացել է 42-ամյա համագյուղացին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա և մեքենան հայտնաբերվել են:
42-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



