Պայթյուն՝ Ղրիմում․ Ուկրաինայի ՊՆ-ն արձագանքել է
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր առավոտյան Ղրիմում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով հացահատիկով բեռնված հինգ վագոն դուրս է եկել ռելսերից Սիմֆերոպոլի մոտակայքում` Չիստենկոյե և Պոչտովոյե կայարանների միջև գտնվող երկաթուղային հատվածում։
Սիմֆերոպոլ-Սևաստոպոլ հատվածում էլեկտրագնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: Ուղևորներն այդ կայարաններ են տեղափոխվում ավտոբուսներով։
Կիևում արձագանքել են միջադեպին։ Ղրիմի երկաթուղով, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, ռուսները զենք, զինամթերք և զրահատեխնիկա են տեղափոխում Ուկրաինայի դեմ պատերազմի համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը։
«Այդ երթուղիներով, մասնավորապես, նրանք տեղափոխում են զենք, զինամթերք, զրահատեխնիկա և այլ միջոցներ, որոնք օգտագործվում են Ուկրաինայի դեմ նվաճողական պատերազմի, ուկրաինացի խաղաղ բնակիչներին և պաշտպաններին սպանելու համար։ Միանգամայն բնական է, որ այդ ճանապարհները չդիմացան, հոգնեցին ու հիմա որոշ ժամանակ չեն գործում»,- ասել է նա։
Յուսովը չի բացառել, որ նման դեպքերը կարող են կրկնվել Ղրիմում, քանի դեռ թերակղզին չի ազատվել։
«Կարող ենք արձանագրել, որ նորմալ ենթակառուցվածքը կաշխատի, երբ Ղրիմը վերադառնա Ուկրաինային, քանի դեռ այնտեղ են ռուս զինվորականները, այնտեղ խաղաղություն չի լինի»,- ասել է ՊՆ ներկայացուցիչը։