Yerevan, 02.November.2026,
00
:
00
BREAKING

«Կտրուկ փոփոխությունների դեպքում է միայն հնարավոր փոխել իրավիճակը»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների ակտիվ փուլը, որն սկսվեց հատկապես վաշինգտոնյան հանդիպումներից, «աշխարհաքաղաքական շպագատ» է հիշեցնում. Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումները նախաձեռնվում և իրականացվում են աշխարհաքաղաքական երկու կենտրոնների՝ առաջին հերթին՝ Արևմուտքի, և հետո՝ Ռուսաստանի միջնորդությամբ, և բավականին ինտենսիվ բնույթ ունեն։ Արդեն տեղի ունեցած ու սպասվելիք հանդիպումներին անդրադառնալով՝ քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը, վերլուծելով բանակցությունների նման ընթացքը, նախ՝ ընդգծել է մինչ այս առկա գործընթացի մասին։

«Այս գործընթացներից առաջ Մինսկի խումբն էր զբաղվում Արցախի հարցով։ Հիմա, փաստորեն, ՄԽ անդամներն այդ ֆորմատում իրար հետ չեն հանդիպում, բայց առանձինառանձին փորձում են ինչ-որ գործողություններ անել։ Շատ դեպքերում ուզում են իրարից խլել նախաձեռնողականությունը։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը, ապա Նիկոլ Փաշինյանը հիմնականում փորձում է ինչ-որ ժամանակ ձգել, բայց ժամանակ ձգելով՝ առաջ տանել իր, այսպես կոչված, խաղաղության օրակարգը։

Հիմնականում հույսն ավելի շատ Արևմուտքի վրա է դրել, ինչն ակնհայտ է՝ հաշվի առնելով թե՛ իր, թե՛ թիմակիցների այցերը։ Հիմնական խնդիրը հասկանալի է։ Իրականում Արցախի հարցը չէ, որ հետաքրքրում է մեծ խաղացողներին, այլ տարածաշրջանում ընթացող գործընթացները։ Բազմիցս է ասվել ու չի ժխտվել, որ Արևմուտքի հիմնական խնդիրն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելն է։ Իսկ Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու համար առաջին հերթին դիտարկվում է ռուսական զինված ուժերի դերի նվազումը։ Ու, փաստորեն, Փաշինյանը, հույսը դնելով Արևմուտքի վրա, փորձում է ինչ-որ ձևով ընդառաջ գնալ այդ ցանկություններին՝ բերելով այստեղ, օրինակ՝ ԵՄ դիտորդներին և այլ քայլերի դիմել»,-«Փաստի» հետ զրույցում նշել է քաղաքական վերլուծաբանն՝ ընդգծելով, որ նկարագրվածը ևս վերոնշյալ «աշխարհաքաղաքական շպագատի» տրամաբանության մեջ է։

«Մյուս կողմից՝ Փաշինյանը գիտի, որ ինչքան էլ խաղա Արևմուտքի հետ ու սիրաշահի Արևմուտքին, իրականում հարցերի լուծման մեծ մասը կախված է Ռուսաստանի դիրքորոշումից, դրա համար չի կարող կտրուկ ու վերջնականապես փչացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ։Սա է պատճառը, որ գնում է Մոսկվա, մասնակցում շքերթի, մայիսի 25-ին էլ կրկին գնալու է։ Պարզապես խնդիրն այն է, որ Ռուսաստանը, զբաղված լինելով ուկրաինական հարցերով, այսպես ասած, ամբողջությամբ չի կարող նվիրվել Արցախի հարցի լուծմանն, ու դրա համար շատ բան կախված է նրանից, թե ինչ դիրքորոշում կունենա Երևանը։ Եթե Երևանը գնում է զիջումների, Մոսկվան այն վիճակում չէ, որ ասի՝ «չէ, դուք մի գնացեք զիջումների, մենք ձեր փոխարեն այս կամ այն քայլը կանենք»։ Ոչ ոք մեր փոխարեն ոչինչ չի անելու, երբ Նիկոլ Փաշինյանը համաձայնվում է տարբեր պայմանների, ճանաչում Ադրբեջանի՝ 86 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը։

Իսկ նշված տարածքը նշանակում է՝ Արցախը մեջը, «անկլավները»՝ ևս։ Մոսկվան այս պայմաններում չի կարող ասել՝ «դու ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք՝ չէ»։ Բնականաբար, Մոսկվան էլ մտածում է՝ դե, եթե Երևանի որոշումն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախով, ապագայում՝ «անկլավներով», ապա պատրաստ է հենց այդ ուղղությամբ աշխատել՝ օգնելով, օրինակ՝ սահմանազատման, սահմանագծման և այլ հարցերում։ ՌԴ նախագահն անցած տարի հայտարարեց, որ թեպետ Ադրբեջանն էլ է իրենց դաշնակիցը, բայց Արցախի հարցով Հայաստանի ժողովուրդն ինչ դիրքորոշում ունենա, այդ դիրքորոշումը կպաշտպանեն։ Նշվածից հետո բոլոր հարցերն սպառված են. ի՞նչ կարող է անել Ռուսաստանը, եթե Երևանի դիրքորոշումն է տալ Արցախը, այն ճանաչել Ադրբեջանի կազմում»,ասաց Ռ. Մարգարյանը։

Այն, որ Փաշինյանն այլևս այլ դիրքորոշում չի որդեգրի, ըստ քաղաքական մեկնաբանի, փաստել է իր իսկ հայտարարություններով, որոնցից հետո բանակցային ակտիվ փուլ ու աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններից հանդիպումների մասին հայտարարություններ եղան։ «Այս «աշխարհաքաղաքական շպագատը», մեծ հաշվով, ձգվելու է՝ դեռ մի քանի հանդիպում է նախատեսված։ Իսկ մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումը հենց վերոնշյալ տրամաբանության մեջ է լինելու։ Այսինքն, Ռուսաստանն ասելու է՝ եթե ձեր՝ Երևանի ու Բաքվի մեջ հարց չկա, պայմանավորվել եք հիմնական հարցերի շուրջ, ուրեմն՝ մնում է տեխնիկական մասը՝ կոմունիկացիաների բացում, սահմանի ճանաչում։

Գործընթացը նշված ուղղությամբ է գնում։ Այդպես կշարունակվի, թե ոչ, կախված է շատ հարցերից. թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տարածաշրջանային, թե՛ ներհայաստանյան կտրուկ փոփոխությունների դեպքում է միայն հնարավոր փոխել իրավիճակը։ Եթե կտրուկ փոփոխություններ չլինեն, 3 կամ 2 ամիսը մեկ քայլ-քայլ զիջելու են՝ աչք փակելով նախկին զիջումների վրա։ Հայաստանի իշխանություններն այսօր արդեն չեն էլ հիշում Ադրբեջանի կողմից տեղադրված անցակետի, գերիների խնդրի ու նաև այն մասին, որ Արցախում ամիսներով ո՛չ գազ, ո՛չ էլ լույս է լինում։ Ընդհանուր առմամբ, մի խնդիրը նախորդի մոռացմանն է բերում»,-հավելեց մեր զրուցակիցը։

Եթե բանակցությունները շարունակվեն բրյուսել յան հանդիպումից հետո Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության տրամաբանությամբ, ըստ քաղաքական մեկնաբանի, դժվար չէ հասկանալ, թե ինչ է սպասվում։ «Այդ դեպքում Ադրբեջանը շարունակելու է ճնշումն Արցախի վրա՝ աստիճանաբար փորձելու է ներխուժել Արցախ, փորձելու է այնտեղ տարբեր խժդժություններ, հակասություններ առաջացնել, առիթի դեպքում մի քանի տարածք ավելի շատ վերցնել։ Այդպես քայլ առ քայլ փորձելու է համոզել, որ Արցախն Ադրբեջանի մաս պետք է ճանաչվի։ Աստիճանաբար անձնագրային ռեժիմ է նաև փորձելու սահմանել, խստացումներն այդ իմաստով ևս ավելացնել։ Հայաստանի մասով էլ «անկլավների» հարցն է դրվելու։ Իրականում տեսնում ենք մի իրավիճակ, երբ Ալիևն ասում է ինչ-որ բան ու գնում այդ նպատակի իրականացմանը։ Ալիևի հայտարարություններից հետո ինչ-որ ժամանակ է անցնում, Նիկոլը մի քիչ «ճղճղում է», բայց վերջում Ալիևի ասածով է լինում։ Գործընթացներն այս տրամաբանությամբ են գնում և կգնան, եթե, կրկին շեշտեմ, կտրուկ փոփոխություններ չլինեն»,-ասաց Ռ. Մարգարյանը։

Նա հիշեցրեց, որ թե՛ Արցախի շրջափակման, թե՛ գերիների, թե՛ հումանիտար ճգնաժամի մասին միջազգային արձագանքները, ընդհուպ ՄԱԿ-ի արդարադատության դատարանի որոշումը, որևէ արդյունք չեն տվել։ «Կա մի իրավիճակ, երբ մի կողմը քայլ առ քայլ իր օրակարգն է առաջ տանում, և այն մի քիչ ավելի հեշտ առաջ տանելու համար Հայաստանին «փշի-փշի» են անում։ Արվում են հայտարարություններ՝ ցույց տալու, թե իբր դրանք մի քիչ էլ մեր օգտին կարող են լինել։ Այսպես՝ մինչև հաջորդ զիջումը։ Օրինակ՝ Շառլ Միշելը «հորդորել է Ադրբեջանին ներկայացնել դրական օրակարգ՝ նախկին ԼՂԻՄ տարածքում ապրող հայերի իրավունքների և անվտանգության վերաբերյալ»։ Այս հայտարարությունից հետո որոշները ոգևորված ասում են, թե վերադարձ է լինելու Շուշի, Հադրութ։ Նման բան չի կարող լինել, եթե այն ուժով չէ։ Առհասարակ, ոչինչ հենց այնպես չի տրվում»,-նկատեց նա։

Նման ընթացքի շարունակության դեպքում, քաղաքական մեկնաբանի խոսքով, ականատես ենք լինելու զիջումների՝ աստիճանաբար Արցախը, հետո տարածքներ՝ Հայաստանի Հանրապետությունից։ Նրա խոսքով, այդ սցենարի դեպքում այնուհետ թշնամին հասնելու է դեպի Նախիջևան ճանապարհ ստանալուն, ինչպես նաև ադրբեջանցի, այսպես կոչված, «փախստականների վերադարձին»։ «Սա երկար գործընթաց է, որի դեմն առնել հնարավոր է այն դեպքում, եթե Փաշինյանը հրաժարական տա, ու Հայաստանում լրիվ այլ քաղաքականություն լինի։ Այսինքն, երբ իշխանության եկած ուժը կասի, որ Հայաստանն առաջ է տանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Դրանից հետո ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, պարզապես այդ դիրքորոշման հետ կսկսեն հաշվի նստել Մոսկվայում, Վաշինգտոնում, Բրյուսելում, ԱՄՆ-ում։ Քաղաքական կամքի տարբերության ու նման խնդրի առկայության մասին է խոսքը։ Մինչդեռ Փաշինյանի ու իր թիմի կամքը իրենց պատկերացրած խաղաղ ապրելն է, թոշակ բարձրացնելը, ասֆալտ փռելը, մեկ-մեկ ժողովրդի մեջ դուրս գալն ու «պեռաշկի» ուտելը։ Ազգային շահերն առաջ տանելը, անվտանգությունը և այլ կարևոր հարցեր իրենց համար առաջնային չեն։ Եթե Հայաստանում լինի իշխանություն, որն այլ կեցվածք կդրսևորի, այդ կեցվածքը կունենա աջակիցներ նաև միջազգային հանրության մեջ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice