Ո՞ր հայկական ընկերությունն է ներառվել ԱՄՆ սանկցիաների ցուցակում․այն նախկինում ևս սկանդալի կենտրոնում էր հայտնվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ եւ արտահանման սահմանափակումներ է հայտարարել 71 ընկերությունների նկատմամբ, 69-ը՝ Ռուսաստանից, 1-ական Ղրղըզստանից եւ Հայաստանից, ուրբաթ հայտնել է առեւտրի նախարարությունը:
Առեւտրի նախարարության հրապարակած որոշման համաձայն՝ սահմանափակումների ենթարկված հայաստանյան ընկերությունը «Մեդիսար» ՍՊԸ-ն է, որը գրանցված է Երևան, Գետառի փող., 4/9 շենք հասցեում։ Այն զբաղվում է լաբորատոր սարքավորումների, գործիքների ու նյութերի վաճառքով։
Որոշման մեջ նշվում է, որ ընկերության նկատմամբ նման պատժամիջոցների կիրառման պատճառը «վերջնական օգտագործման ստուգման հաջող իրականացմանը խոչընդոտող վարքագիծն է»։
Նշենք, որ «Մեդիսար» ՍՊԸ-ն 2021 թվականին Առողջապահության նախարարության պատվերով Հայաստան էր ներմուծել պատերազմի զոհերի մարմինների և մասունքների ԴՆԹ նույնականացման հոսքագիծը։ NEWS.am-ն անդրադարձել էր հոսքագծի գնման արդյունքում ընկերության կողմից հնարավոր գերշահույթ ստանալու փաստին, ինչը հիմք էր հանդիսացել, որպեսզի հիշյալ գործարքն ու ընկերությունը հայտնվի իրավապահների ուշադրության կենտրոնում։