Գյոտցե. «Լիվերպուլի» հետաքրքրության մասին ոչինչ չգիտեմ
SPORT«Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հայտարարել է, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանալու մյունխենյան ակումբից, իսկ ամռանը ոչինչ չի բացառում: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Գյոտցեի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»:
-Կարող եմ հստակ ասել, որ ձմռանը «Բավարիայից» չեմ հեռանա: «Լիվերպուլի» հետաքրքրության մասին ոչինչ չգիտեմ: «Բավարիայի» հետ պայմանագիրս նախատեսված է մինչև 2017 թվականը, բայց ամռանը կարող է ամեն ինչ տեղի ունենալ: Ամեն դեպքում, ցանկանում եմ աշխատել Կարլո Անչելոտիի հետ. Թոնի Կրոսը նրա մասին միայն լավ բաներ է պատմել,-ասել է Գյոտցեն «Sport Bild»-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Խոսեպ Գվարդիոլան հեռանալու է «Բավարիայից», իսկ նրան փոխարինելու է Կարլո Անչելոտին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



