Վանաձորում մթերային խանութ է այրվել
SOCIETYՀունվարի 9-ին, ժամը 16.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ռուսթավի փողոցի թիվ 2 շենքի մոտակա մթերային խանութից ծուխ է նկատվում. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ռուսթավի փողոցի թիվ 2-1/30 հասցեում գտնվող «Նազիկ Կասեմյան» ԱՁ-ին պատկանող բանջարեղենի խանութի պահեստում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.33-ին, մարվել՝ 17.50-ին:
Խանութի պահեստում այրվել են ստվարաթղթե արկղեր՝ 2 խմ, փայտե սանդուղք, երեք փայտե տախտակ, դուռ, պատուհան և խանութի սրահում՝ օդորակիչ, ջերմահարվել է պահեստի և սրահի առաստաղը (մոտ 8 քմ):
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



