Գերմանիայում ոստիկանությունը ջրցանների օգնությամբ ցրել է ցուցարարներին
SOCIETYՈստիկանությունը պաշտոնապես Քյոլնում դադարեցրել է հակաիսլամիստական «Pegida» շարժման հանրահավաքը եւ այդ շարժման արմատական հակառակորդների ակցիան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով «Spiegel Online»-ին:
Քանի որ «Pegida»-ի ընդդիմադիր երթի մասնակիցները ոստիկանների եւ լրագրողների վրա պայթուցիկներ եւ շշեր են նետել, իրավապահները ստիպված են եղել ջրցաններ գործի դնել: Երկու միջոցառումն էլ զուգահեռ էին տեղի ունենում: Ոստիկանությունը ստեղծված իրավիճակը գնահատել է որպես վտանգավոր եւ որոշում է կայացրել դադարեցնել ցույցը: «Pegida» անունը վերծանվում է որպես «Եվրոպացի հայրենասերնեը Հին աշխարհի իսլամիզացիայի դեմ»:
Ակցիան տեղի է ունենում որպես հակազդեցություն ամանորի գիշերվա դեպքերի, երբ կանանց վրա ավելի քան հարյուր հարձակում էր կատարվել:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



