Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՅԻՍԻ).Երկրպագուները փակել են Գյումրի–Երևան ճանապարհը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգի ծննդյան օր, Նիգերիա՝ Երեխաների օր։

ՀԱՅ – ՀԱՅԱՍՏԱՆ

1441 – Կիրակոս Ա Վիրապեցին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։

1661 – ծնվել է բանաստեղծ Նաղաշ Հովնաթանը։

1882 – ծնվել է բոլ շևիկ, հեղափոխական Սիմոն Տեր–Պետրոսյանը (Կամո)։

1891 – վախճանվել է գրող, երգիծաբան Հակոբ Պարոնյանը։

1898 – ծնվել է դերասանուհի Ռուզաննա Վարդանյանը։

1907 – վախճանվել է ազգային–ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չաուշը (Ղազարյան)։

1918 – Ապարանի ռազմաճակատում չկարողանալով դիմագրավել՝ թուրքերը թողել են Նիգավանը, Մելիքգյուղը և կենտրոնացել են Ճահճուտի մոտակա բարձունքներում։ Սարդարապատի ռազմաճակատում վճռական մարտերի ընթացքում թուրքերը կատարյալ պարտություն են կրել՝ խուճապահար նահանջելով դեպի Ղարաբուրուն կայարան– Ղարաբուրուն լեռ գիծը։

1927 – ծնվել է ճանաչված կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ Ֆրունզե Դովլաթյանը։

1932 – ծնվել է ճարտարապետ Լիա Սաֆարյանը։

1937 – վախճանվել է գրող, արձակագիր Ատրպետը։

1970 – վախճանվել է դերասանուհի Օլգա Գուլազյանը։

1990 – Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում առավոտյան խորհրդային զինվորների և ազատամարտիկների բախման հետևանքով զոհվել է 6 ազատամարտիկ։

1992 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ուրուգվայի հետ։

1993 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալթայի հետ։

1998 – վախճանվել է կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը։

2002 – Երևանում սկսվել է Հայաստան– Սփյուռք երկրորդ խորհրդաժողովը:

2004 – ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանին և աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրին Հայաստանի նախագահի հրամանագրով շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչումը:

2008 – Ֆրանսիան մոտ 25 միլիոն եվրո է հատկացրել Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման և մաքրման համար:

2017 – լիբանանցի անվանի քանդակագործ Նադիմ Քարամի «Երեք փիղ» կոմպոզիցիան տեղադրվել է Երևանի Սիրահարների այգում, փղերը խորհրդանշում են հիշողությունը և ընտանիքը:

2018 – «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները փակել են Գյումրի–Երևան ճանապարհը՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։

2020 – վախճանվել է կոմպոզիտոր, դիրիժոր Վլադիմիր Գազարյանը:

2021 – Գեղարքունիքի սահմանային գոտում ադրբեջանցի զինծառայողները շրջափակել և գերեվարել են վեց հայ զինծառայողի։ – հրաժարական է տվել արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

ԱՇԽԱՐՀ

1332 – ծնվել է թունիսցի պատմաբան, փիլիսոփա, մտածող Իբն Խալդուն։

1525 – վախճանվել է գերմանացի հումանիստ և տեսաբան, գյուղացիական ապստամբության ղեկավար Թոմաս Մյունցերը։

1647 – ԱՄՆ–ի Մասաչուսեթս նահանգում մահապատժի է ենթարկվել (կախաղան է բարձրացվել) Ամերիկայի առաջին վհուկը՝ Աչա Յանգը։

1679 – Անգլիայում ընդունվել է Habeas Corpus Act–ը, որը անհատի իրավունքների պաշտպանությունը երաշխավորող օրենք է։

1703 – Պետրոս Մեծ ցարը հիմնադրել է Սանկտ Պետերբուրգը։

1794 – Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2–րդը հաստատել է Հաջիբում նոր քաղաք–նավահանգիստ ստեղծելու որոշումը, հաստատել է ապագայում Օդեսա անվանված քաղաքի գլխավոր հատակագիծը։

1831 – Նոր Մեքսիկայում Վայրի Արևմուտքի հետազոտող Ջորջ Սմիթը սպանվել է իր հնդկացի ուղեկցորդների կողմից։

1840 – վախճանվել է իտալացի վիրտուոզ ջութակահար Նիկոլո Պագանինին։

1844 – ուղարկվել է առաջին հաղորդագրությունը Մորզեի այբուբենով։

1877 – ծնվել է ամերիկացի պարուհի Այսեդորա Դունկանը։

1883 – Ռուսաստանում թագադրվել է Ալեքսանդր 3–րդ ցարը:

1887 – ծնվել է լեհական ծագումով ամերիկացի ֆիզիկոս և քիմիկոս Կազիմիր Ֆայանսը։

1894 – ծնվել է խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի Վերա Օռլովան։

1895 – անգլիացի գյուտարար Բիրտ Ակրեսը արտոնագրել է կինոպրոյեկտորը։

1905 – սկսվել է Ցուսիմյան ճակատամարտը, որի ժամանակ ռուսական նավատորմը ջախջախիչ պարտություն է կրել ճապոնական կայսերական նավատորմի կողմից։

1910 – վախճանվել է գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը։

1912 – ծնվել է ամերիկացի վիպասան և կարճ պատմվածքների հեղինակ Ջոն Չիվերը:

1916 – ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը կոչ է արել պատերազմից հետո ստեղծել Ազգերի լիգա։

1921 – Աֆղանստանը դարձել է անկախ պետություն։

1930 – Ռիչարդ Դրյուն արտոնագրել է «թափանցիկ կպչուն ցելոֆանային ժապավենը»՝ սկոտչը, որը պետք է օգտագործվեր ավտոմեքենաների ապակիները ներկման ժամանակ պահպանելու համար։

1937 – շահագործման է հանձնվել Սան Ֆրանցիսկոյի Ոսկե դարպասներ կամուրջը։

1941 – Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերը խորտակել են գերմանական «Բիսմարկ» նավը։

1960 – Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում։

1964 – վախճանվել է Հնդկաստանի ազգային ազատագրական պայքարի առաջնորդ Ջավահարլալ Ներուն։ – Կոլումբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ։

1971 – 103 հազար հանդիսատեսի ներկայությամբ կայացել է հանրահայտ ֆուտբոլային դարպասապահ Լև Յաշինի հրաժեշտի խաղը։

1994 – քսանհինգ տարվա վտարումից հետո Ռուսաստան է վերադարձել Ալեքսանդր Սոլժենիցինը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community