Իրանն ի վիճակի է նավթ եւ գազ արտադրել հաջորդ 100 տարում. Մոհսեն Հոջաստեհմեր
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հաշվի առնելով երկրի պաշարները՝ Իրանն ի վիճակի է նավթ եւ գազ արտադրել հաջորդ 100 տարվա ընթացքում, ասել է Իրանի նավթի ազգային ընկերության (NIOC) կառավարիչ տնօրեն Մոհսեն Հոջաստեհմերը Իրանում նավթի հետախուզման 115-ամյակի արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Խուզեստան նահանագում, Մասջեդ Սոլեյամանում, տեղեկացրել է Tasnim-ը։
Նրա խոսքով՝ NIOC-ը հետախուզման ոլորտում 100 տարվա հեռանկար ունի, նա ընդգծել է, որ ընկերությունը մտադիր է հետախուզական աշխատանքներ իրականացնել՝ երկրում պաշարների հայտնաբերման եւ պահպանման համար։
Հոջաստեհմերը նշել է, որ Արեւմուտքի կողմից Իրանի դեմ պատժամիջոցներ մտցնելու պատճառներից մեկը նավթի եւ գազի հարուստ հանքավայրերն են եւ հումքի վաճառքի կանխման, արժեքի գոյացման շղթայի փակման փորձագետների պլանները։
Արժեքի ստեղծման շղթայի մի մասը պետք է ձեւավորվի Մասջեդ Սոլեյմանում, ասել է նա՝ ավելացնելով, որ Մասջեդ Սոլեյման հանքավայրի մշակման երկրորդ փուլի պլանն օրակարգում է, բայց մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջում, տեղեկացրել է SHANA-ն։
Նա ավելացրել է, որ ներկայում ընկերությունը հորատել է 6 000 նավթահոր ամբողջ երկրում, որոնց մոտ 73 տոկոսը հորատվել է իսլամական հեղափոխության հաղթանակից հետո։