«Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի Բաքվի պայմաններով»․ Ալիև
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի Բաքվի պայմաններով», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Նա նշել է, որ հանրապետությունների միջև խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, հայտնում է NEWS.ru-ն՝ հղում անելով «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ին։
«Սահմանների սահմանազատումը պետք է լինի մեր պայմաններով, այսինքն՝ «արդար պայմաններով»։ Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային կանոնների վրա, պետք է բացվի ճանապարհը (երկաթուղի - NEWS.ru) դեպի Նախիջեւան։ Հայաստանի զինված ուժերի բոլոր ներկայացուցիչները պետք է դուրս բերվեն Ղարաբաղից»,- ասել է Ալիևը։
Ալիևը հավելել է, թե իբր «այսօր այլևս չի խոսվում Ղարաբաղի անկախության կամ ինքնավարության մասին»։
Նա նաեւ հայտարարել է, որ Արցախում ցանկացած գործողություն իրականացնելու բոլոր հնարավորություններն ունի, ինչպես նաև նշել է, որ ԱՀ խորհրդարանը պետք է լուծարվի, իսկ ԱՀ նախագահը՝ «հանձնվի»։
«Միայն այս դեպքում կարելի է խոսել ցանկացած տեսակի համաներման մասին»,- իր դիրքորոշումն է հնչեցրել Ալիեւը։
Այսօր նաև Ադրբեջանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել։