Ստոլտենբերգը Պրիշտինային և Բելգրադին երկխոսության կոչ է արել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պրիշտինան և Բելգրադը պետք է անհապաղ երկխոսության մեջ մտնեն ԵՄ ղեկավարության ներքո, քանի որ սա խաղաղությանն ու կարգավորմանն ուղղված միակ ճանապարհն է։ Այս մասին իր թվիթերյան գրառման մեջ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Պրիշտինան պետք է գնա լարվածության լիցքաթափման և ապակայունացնող միակողմանի քայլեր չձեռնարկի։ ՆԱՏՕ-ի KFOR -ը կշարունակի անվտանգ իրադրություն ապահովել»,- նշել է Ստոլտենբերգը։
Կոսովոյի հյուսիսում մայիսի 26-ին բախումներ են տեղի ունեցել Կոսովոյի սերբերի և ոստիկանության միջև։ Սերբերը դժգոհ են տեղական ընտրությունների արդյունքներից, որոնք նրանք բոյկոտել էին, և որոնցում հաղթել են ալբանացիները։
Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը տեղեկացրել է Կոսովոյի հետ վարչական գծի ուղղությամբ Սերբիայի ԶՈՒ ստորաբաժանումների ծավալման մասին։