Սերիալային դերասանի դիակը հայտնաբերվել է սնդուկի մեջ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրազիլացի սերիալային աստղ 44-ամյա Ջեֆերսոն Մաչադոն անհետանալուց չորս ամիս անց հայտնաբերվել է խեղդամահ արված և թաղված փայտե սնդուկի մեջ։ Այս մասին հայտնում է TooFab-ը՝ տեղական լրատվամիջոցներին հղումով։
Սպանության մեջ կասկածվում է Մաչադոյի ծանոթը, ում վարձակալած տան տարածքում ոստիկանությունը հայտնաբերել է դերասանի դիակը։ Մահացածի ընտանիքի փաստաբան Ջաիրո Մագալեսի խոսքով՝ դերասանի ձեռքերը կապված են եղել։
Մաչադոյի ընտանիքն իմացել է նրա անհետացման մասին, երբ ինչ-որ հասարակական կազմակերպություն հայտնել է նրանց, որ դերասանի ութ շները մնացել են նրա տանն առանց հսկողության։ Դերասանի անհետանալուց հետո ընտանիքը շարունակում էր նրա հեռախոսից հաղորդագրություններ ստանալ՝ Մաչադոյի համար ոչ բնորոշ սխալներով։ Արտիստի մայրը՝ Մարիան, մամուլին պատմել է, որ վերջին անգամ որդու ձայնը լսել է հունվարի 29-ին։