ՌԴ իրավապահների հետ համագործակցությունը թափ է ստացել Արցախում տնտեսական խախտումների դեմ պայքարում. Արցախի պետնախարար
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախում խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված ռուսական իրավապահ մարինների հետ համագործակցությունը նոր թափ է ստացել, որը կարճ ժամկետում թույլ կտա չեզոքացնել այն երեւույթները, որոնք նպաստում են շուկայում տարբեր ապրանքատեսակների գնաճի, անառողջ մրցակցության ու տնտեսական շահերի բախման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Հումանիտար բեռնափոխադրումներով կազմակերպվող անհրաժեշտ սննդամթերքը, դեղորայքը եւ առաջին անհրաժեշտության ապրանքները հաճախ պլանավորվածի համեմատությամբ քիչ քանակով են հասնում Արցախ որոշ նյութապաշտ տնտեսվարողների գործողությունների պատճառով: Այս ամենը հրապարակվում է, որպեսզի ոչ մեկի մոտ ամենաթողության տպավորություն չստեղծվի: Կրկին հորդորում ենք հրաժարվել նման քայլերից եւ զերծ մնալ գույքային վնասներ կրելուց»,- գրել է նա։